Թվարկվել են հիվանդությունները, որոնք կարող են լինել հաճախակի հորանջելու հետևանք
Մարդը կարող է օրական մինչև տասը անգամ հորանջել, և դա որևէ պաթոլոգիայի նշան չլինի, բայց եթե հորանջելը ցերեկն անընդհատ անհանգստացնում է, սա ահազանգ է, որը կարող է վկայել մի շարք լուրջ հիվանդությունների զարգացման մասին: Այդ մասին «Բժիշկ Պետեր» պորտալին ասել է նյարդաբան Ալեքսեյ Բորիսովը։
Հորանջելը միանշանակ բնածին ռեֆլեքս է, համարվում է, որ սա հատուկ պաշտպանիչ մեխանիզմ է, որն ազդարարում է մարմնի գերտաքացման կամ թթվածնի պակասի մասին։ Բայց եթե առանց որևէ ակնհայտ պատճառի հաճախակի հորանջելը պարբերաբար տանջում է մարդկանց, ապա ժամանակն է ստուգել առողջությունը։
«Անընդհատ հորանջելու ընդհանուր պատճառներից մեկը կարող է լինել անհանգստությունը և տագնապային-դեպրեսիվ խանգարումները: Հաճախակի հորանջելը կարող է հրահրվել էպիլեպսիայով, որոշակի նյութերով թունավորվելով, ուղեղի ուռուցքներով, սրտի քրոնիկ անբավարարությամբ»,-ասել է բժիշկը։
Ալեքսեյ Բորիսովը բացատրել է նաև, թե ինչու հորանջելը կարող է «վարակիչ» լինել: Այն պայմանավորված է ուղեղում նեյրոնների ակտիվացմամբ, որոնք պատասխանատու են այլ մարդկանց արարքների ընկալման և իմիտացիոն ռեակցիաները հասկանալու համար։
Հարակից հրապարակումներ`
- Բժիշկը երեք ամենաօգտակար նախաճաշի մասին է խոսել
- Բժիշկը ցրել է շաքարախտի մասին հիմնական առասպելը
- Բժիշկը հայտնել է սննդատեսակների մասին, որոնք արագացնում են քաշի կորուստը
- Բժիշկ-թերապևտը նշել է, թե օրական որքան հեղուկ է հարկավոր մարդու օրգանիզմին
- Բժիշկը հայտնել է այն պտղի մասին, որը պաշտպանում է լյարդի հիվանդություններից և շաքարախտից
- Երկու տարեկան երեխան ընկել է Դեբեդ գետը. բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր
- Բժիշկը զգուշացրել է մրգի չարաշահման վտանգների մասին
- Բժիշկը հայտնել է նիհարելու համար լավագույն նախաճաշը
- Բժիշկը զգուշացրել է վալերիանան ընդունելու վտանգների մասին
- Բժիշկը հայտնել է երկու մթերքի մասին, որոնք «ոչնչացնում են» իմունային համակարգը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին