Ուժեղ երկրաշարժ Չինաստանում
Չինաստանի Սիչուան նահանգում այսօր 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել են Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնից։
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 17.00-ին (Երևանի ժամանակով 13.00-ին):
Էպիկենտրոնը գտնվել է Սիչուան նահանգի Յաան քաղաքի Լուշան շրջանում: Երկրաշարժի օջախը գտնվել է 17 կիլոմետր խորության վրա։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն դեռ չի ստացվել։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան