Քաղաքական 13:20 01/06/2022 Տարածաշրջան

Ջավախքից արձագանք՝ Վրաստանի նախագահի հայտարարություններին

Պաշտոնական այցով Վրաստանում է եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ առանձնազրույցի ժամանակ քննարկվել են հայ-վրացական հարաբերություններին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Զուրաբիշվիլին խոսել է Վրաստանի և Հայաստանի միջև 30-ամյա դիվանագիտական հարաբերությունների մասին, արել տարբեր հայտարարություններ, որոնց վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է «Սամցխե-Ջավախքի մեդիա» վերլուծական կենտրոնի տնօրեն,  հասարակական գործիչ Էդուարդ Այվազյանի հետ։

Panorama.am-Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ «ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացիներն իրենց մշակույթն ու լեզուն պահպանելու համար բոլոր պայմաններն ունեն: Վրաստանի հայերը կարող են ակտիվ մասնակցել երկրի ներքին կյանքին: Այս ուղղությամբ ջանքերը չեն դանդաղի։ Այս երկրում հայկական և ադրբեջանական ծագում ունեցող քաղաքացիների խաղաղ գոյակցությունն արտացոլում է երկրում ստեղծված հանդուրժող միջավայրը և դրական օրինակ է կովկասյան տարածաշրջանի համար»։

Արդյո՞ք իրավիճակն այնպես է, ինչպես ներկայացրել է Վրաստանի նախագահը։  Դուք ո՞ր ուղղությամբ եք խնդիրներ արձանագրում, որոնք անհրաժեշտ են լուծել, որոնք տարիներ շարունակ լուծում չեն ստանում։ Այդ ուղղությամբ արդյո՞ք քայլեր արվում են։

Էդուարդ Այվազյան-Իրականում հայերենի պահպանման խնդիրը միշտ էլ եղել է։ Դեռ տարիներ առաջ, մինչև Սալոմե Զուրաբիշվիլու նախագահ դառնալը, հայալեզու դպրոցներում հայերենի դասավանդման քանակը կրճատվել էր՝ 5 դասաժամից հասնելով 3-ի։ Ճիշտ է, տնօրենները կարող են մեկ ժամ ավելացնել, բայց ոչ բոլորն են դա անում։

Հայերեն լեզվով ուսուցիչները վերապատրաստման կարիք ունեն, ինչը պետք է կազմակերպեն Հայաստանի և Վրաստանի իշխանությունները համատեղ։ Ընդհանուր առմամբ, լուրջ խոչընդոտ չկա հայերենի դասավանդման համար, սակայն խրախուսում էլ չկա։ Երիտասարդները չունեն ցանկություն համալրելու հայոց լեզվի և գրականության ուսուցիչների շարքերը և արդյունքում նրանց թիվը գնալով նվազում է։ Այս հարցի շուրջ պետք է Հայաստանի իշխանություններն ակտիվ աշխատանք տանեն։

Դասագրքերի մասով ևս խնդիրը դեռ վերջնական չի լուծվել և դասագրքերի պակասը զգացվում է, ինչը ևս անդրադառնում է հայերենի ուսուցման վրա։ Դրանից բացի, կա ուսուցիչների որակավորման բարձրացման հարցը։ Ուսուցիչները պետք է հանձնեն քննություն և ստանան ավագ ուսուցչի կարգավիճակ, որ աշխատավարձը բարձրանա։ Հայերեն լեզվի ուսուցիչների համար տվյալ քննություններն որակավորման բարձրացման համար պետք է օգնի Հայաստանն անցկացնել և, որքան գիտեմ, տվյալ գործն ընթացքի մեջ է։ Որքան տեղյակ եմ, Հայաստանում Ջավախքը ներկայացնող խորհրդարանի պատգամավոր Շիրակ Թորոսյանը զբաղվում է տվյալ հարցերով և արդյունքներ արդեն կան։

Ինչ վերաբերում է Վրաստանի ներքին կյանքում հայերի ներգրավված լինելուն, ապա այդ ուղղությամբ պետք է աշխատանք տանեն Վրաստանի իշխանությունները։ Իմ գնահատմամբ, այստեղ շատ լուրջ խնդիր կա և հայերն ինտեգրված չեն վրաց հասակության մեջ և պետությունում տեղի ունեցող գործընթացներում չեն կարող ներգրավված լինել։ Պետությունը ինքը պետք է տվյալ ուղղությամբ աշխատի, սակայն ինչքան են դա նրանք ցանկանում անել, դեռևս հարց է։

Այն պնդումը, որ Վրաստանում հայերն ու ադրբեջանցիներն իրար հետ խաղաղ գոյակցում են,  ևս մասամբ է համապատասխանում իրականության։ Նախքան 44-օրյա պատերազմը, երբ ամռանը սրացում էր եղել Տավուշի մարզում, ադրբեջանցիները հանրահավաք էին անցկացրել և հետո խմբով հարձակվել մեկ հայի վրա։ 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանաբնակ շրջաններով անցնող հայ վարորդները քարկոծության էին ենթարկվել։ Եվ վերջապես, անցած տարի Աջարիայում ադրբեջանցիները «կառաբախ նաշ իլի վաշ» լուզունգներով ու դանակներով հարձակվել էին անչափահաս դպրոցական ախալքալաքցիների վրա, ովքեր էքսկուրսիայով այցելել էին Աջարիա։ Գիտեք, այս դեպքերին նորալ չի արձագանքել Վրաստանի ՆԳՆ-ն և մեր հարցումները գրեթե միշտ անպատասխան են մնացել։

Գիտենք, որ ձերբակալություն եղել է, բայց պատժի մասին ոչ մեկ չի իմացել, ինչը ստիպում է մտածել, որ նման բաներ կարող են էլի կրկնվել, քանզի իրավապահներից նրանք չեն վախենալու՝ չտեսնելով կոնկրետ պատիժ։

Սակայն, ընդհանուր առմամբ, հայերը և ադրբեջանցիները Վրաստանում ապրում են խաղաղության մեջ, բայց կրկնեմ՝ նման դեպքերը պետք է պատժվեն, որ մնացածների մոտ գայթակղություն չառաջանա։

Panorama.am-Սամցխե-Ջավախքի թուրքացման խնդիր առկա՞ է։ Եթե այո, ի՞նչ է արվում այդ խնդիրը  լուծելու, մեղմացնելու համար։

Էդվարդ Այվազյան-Ոչ միայն Սամցխե-Ջավախքում է առկա թուրքացման վտանգը, այլ նաև ամբողջ տարածաշրջանում։ Մի հատ տեսեք ադրբեջանցիների և թուրքերի քանակը մեր տարածաշրջանում։ Հայաստանը և Վրաստանը փոքրիկ կղզյակների են վերածվել թուրքական աշխարհի մեջ և պետք է բոլորս հետևություններ անենք դրանից։ Կարծես հիմա շատ լավ հարաբերություններ են ձևավորում Հայաստանի և Վրաստանի միջև, ինչը նոր հույս է ներշնչում, որ երկրները, գիտակցելով ընդհանուր վտանգները, միասնաբար կլուծեն այդ խնդիրները։

Panorama.am-Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։

Զրուցեց՝ Տաթև Մանուկյանը

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին...
Աղբյուր` Panorama.am
12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Visa-ն խտրականություն է դնում ԶԼՄ-ների միջև՝ սահմանափակելով աշխատանքը
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում հասել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}