ՊՆ պարզաբանումը՝ Ներքին Հանդի հատվածում թշնամու առաջ գալու մասին
Պաշտպանության նախարարությունը տարածել է պարզաբանում, որտեղ ասված է.
«Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունը, թե «ադրբեջանական ստորաբաժանումները կրկին առաջ են եկել ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի դիմաց գտնվող լեռնային տեղանքում», չի համապատասխանում իրականությանը։ Ինչպես արդեն ներկայացվել է ս.թ. մարտի 21-ին ՀՀ ՊՆ կողմից տարածված պարզաբանման մեջ, սահմանի նշված հատվածում ադրբեջանական ստորաբաժանումների տեղակայումն արձանագրվել է 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, հետպատերազմյան շրջանում։
Ընդ որում, տեղակայման փաստն արձանագրելուց անմիջապես հետո ՀՀ ԶՈՒ կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր՝ ադրբեջանական դիրքերը վերահսկողության տակ վերցնելու ուղղությամբ, ինչի արդյունքում նշված տարածքում ադրբեջանական զինծառայողների շարժը լիարժեք վերահսկելի է, իսկ առաջխաղացման որևէ փորձ կհանգեցնի պատասխան գործողությունների։
Պաշտպանության նախարարությունը կրկին կոչ է անում զերծ մնալ բանակի հեղինակությանը հարվածող, ինչպես նաև հանրության շրջանում անհիմն լարվածություններ առաջացնող՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ԶՈւ-ն Ներքին Հանդ գյուղի մոտ գտնվող բարձունքում առաջ է եկել ևս 2 հատվածում
- Թշնամու կրակոցից վիրավորվում ստացած զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել. ՊՆ
- Երեկ Ներքին Հանդում հայ զինվորը գերեվարվել է Հայաստանի սուվերեն տարածքում.Աննա Գրիգորյան
- Ներքին Հանդի վերաբերյալ ՊՆ պարզաբանումը չի կարող հիմք ընդունվել ՀՀ բնակչության անվտանգությունն ապահովելու հարցում. Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան