Թբիլիսիի փոխքաղաքապետին մահացած են գտել
Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Իլյա Էլոշվիլիին իր բնակարանում մահացած են գտել։ Այս մասին գրում է «Նովոստի Գրուզիա»-ն։
Վրաստանի ՆԳՆ-ից հայտնում են, որ քրեական գործ է հարուցվել այդ երկրի Քրեական օրենսգրքի 115 հոդվածի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնելը։ Այս հոդվածով քրգործ հարուցվում է մինչև մահվան իրական պատճառը բացահայտելը։
Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցներ։ Մարմինը դեռ փորձաքննության չի ուղարկվել։
Էլոշվիլին գրեթե տասը տարի գործող քաղաքապետ Կախա Կալաձեի թիմի անդամ է։ Նա պաշտոնը ստացել էր անցած տարի, մինչ այդ եղել է էներգետիկայի փոխնախարար։
Էլոշվիլին 47 տարեկան է, ամուսնացած է, ունի երկու երեխա։