Քաղաքացիները Շիրակի մարզպետից Արցախի հարցի վերաբերյալ պատասխան չստացան
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահող քաղաքացիները Շիրակի մարզում ինքնակազմակերպվել և գնացել են մարզպետարան՝ պարզելու մարզպետ Նազելի Բաղդասարյանը դիրքորոշումը ժողովրդի պահանջի հիման վրա «Դիմադրության» շարժման ներկայացրած փասատաթղթի վերաբերյալ։
«Հավաքվել ենք Շիրակի մարզպետարանի մոտ, ցանկություն ունենք հանդիպելու տիկին Բաղդասարյանի հետ, ճշտելու նրա տեսակետը որպես Հայաստանի քաղաքացի և Շիրակի մարզպետ Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում մեր պահանջի վերաբերյալ, նաև մի քանի հարց ունենք նրան ուղղելու»,- ասաց ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյան։
Քաղաքացիները որոշ ժամանակ մարզպետարանի դիմաց կանգնեցին, սակայն նրանց ոչ մարզպետը, ոչ էլ փոխմարզպետերը չընդունեցին։
«Աշխատակիցները փոխանցեցին, որ տիկին Բաղդասարյանն այս պահին մարզպետարանում չէ, իսկ փոխմարզպետները չեն ցանկացել մեզ հետ հանդիպել այն պատճառաբանությամբ, որ զբաղված են։
Ակնկալում էի, որ չեն իջնելու ու հստակ պատասխան չեն տա մեր հարցերին։ Եվս մեկ անգամ փաստում ենք, որ դավաճանական իշխանությունները, հանձինս Նիկոլ Փաշինյանի ու նրա փոքրիկ խմբակի, ովքեր սպասարկում են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը, ամեն գնով փորձում են խուսափել հստակ պատասխան տալ Հայաստանի քաղաքացիներին՝ Արցախը կարո՞ղ է լինել Ադրբեջանի կազմում, թե՞ ոչ։ Մենք հավաքվել էինք այդ հարցի պատասխանը ստանալու, բայց, ցավոք, ոչ մեկ չցանկացավ մեզ այդ պատասխանը տալ։ Ինձ և, կարծում եմ, հավաքված քաղաքացիների համար պարզ է, որ մեր պայքարը շարունակելու ենք ու հասնելու վերջնական նպատակին՝ առաց Նիկոլ Հայաստան»,- հայտարարեց Մ. Մելքոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք դադարի որևէ տարբերակ չենք քննարկում, որովհետև դրա պատճառը չկա. Սաղաթելյան
- Իրենք փախած են, մնացածը լոլոներ են, որ փորձում են ստեղծված իրավիճակից դուրս գալ. Սաղաթելյան
- Նախարարները փախնում են, մտնում են իրենց սեղանների տակ, թաքնվում ոստիկանական զորքերի հետևում. Սաղաթելյան
- Իշխանությունը ցայտնոտի մեջ է, փորձում է այս ճանապարհով կասեցնել շարժումը․ Իշխան Սաղաթելյան
- Իշխանությունը քաղաքական փակուղու մեջ է. Իշխան Սաղաթելյան
- Կայցելենք տարբեր պետական, գիտական, կրթական հաստատություններ՝ շատ հստակ և ուղիղ պահանջով. Սաղաթելյան
- Յուրաքանչյուր հայ պետք է դիրքորոշում հայտնի մեր ժողովրդի համար կենսական այս հարցերում. Սաղաթելյան
- Իշխան Սաղաթելյան. Հունիսի 3-ը ջրբաժան է
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան