Ասպրամ Կրպեյան. Ընդհակառակը, ես կարող եմ ասել, որ այս շարժումը կասեցնել հնարավոր չէ
«Երեխաները պետք է արժանապատիվ ապագա ունենան իրենց հայրենիքում»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Ասպրամ Կրպեյանը՝ կանանց, երեխաների մասնակցությամբ քայլերթի մեկնարկին։
Նա ասաց՝ վստահ է, որ իրենց բաժին աշխատանքը պատվով կկատարեն ու երեխաներին հնարավորություն կտան հավերժական Հայաստանում արժանապատիվ կյանք վայելել։
Կրպեյանն ասաց, օրվա ընթացքում տարբեր միջոցառումներ են իրականցվել երեխաների պաշտպանության օրվա առթիվ, Սարյան պուրակում երեխաներին հեքիաթ է ընթերցել հայտնի դերասան Հանտ Թոխատյանը, քիչ անց կմեկնարկի քայլերթը, կլինեն անակնկալներ, երեկոյան նախատեսված է համերգ։
Ինչ վերաբերում է մամուլի այն հրապարակմանը, թե ընդդիմությունը պատրաստվում է թայմաութ վերցնել, Կրպեյանն ասաց՝ ուզում է այդ մտահոգությունները փարատել, ինքը նման որոշումից տեղյակ չէ։
«Ընդհակառակը, ես կարող եմ ասել, որ այս շարժումը բեկել, կասեցնել հնարավոր չէ։ Որևէ պատճառ, շարժառիթ չունենք այս պայքարը կասեցնելու, մենք դուրս ենք եկել հանուն հայ ժողովրդի՝ իր հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքի պաշտպանության համար, որևէ այլ տարբերակ, քննարկում չի եղել»,-ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք դադարի որևէ տարբերակ չենք քննարկում, որովհետև դրա պատճառը չկա. Սաղաթելյան
- Վաղը Ֆրանսիայի հրապարակից կլինի երթ կանանց ու երեխաների մասնակցությամբ