Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած դեպքերի մասով հաղորդում եմ ներկայացրել դատախազին. Թագուհի Թովմասյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատագամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրում է․
«Կառավարության 3-րդ մասնաշենքի մուտքի մոտ հավաքված քաղաքացիների, պատգամավորների, ինչպես նաև անչափահասների նկատմամբ անկնհայտ անհամաչափ ֆիզիկական ուժի գործադրման դեպքերը արձանագրել և տեսանյութերի և լուսանկարների տեսքով որպես հանցագործության մասին հաղորդում ներկայացրել եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։
Գրության մեջ մասնավորապես նշել եմ, որ ոստիկանության աշխատակիցները հարվածել են ՀՀ Աժ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանին, Գեղամ Մանուկյանին, Արամ Վարդևանյանին, Աղվան Վարդանյանին, Տիգրան Աբրահամյանին, Աշոտ Սիմոնյանին, ինչպես նաև խաղաղ ակցիային մասնակցող բազմաթիվ քաղաքացիների, ինչի արդյունքում ունենք տուժած քաղաքացիներ: Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից ոստիկանության ծառայողները, բռնի ուժ գործադրելով, բերման են ենթարկել 16 և 17 տարեկան անչափահասների։ Վերջիններս նշել են նաև, որ ոստիկանական մեքենայի մեջ իրենց հասցեին անձնական բնույթի հայհոյանքներ են հնչեցվել:
Բացի այս, նշված մասնաշենքի դիմաց ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած գործողությունների ժամանակ ոստիկանները բիրտ ուժ են կիրառել «Իրավունք»-ի լրագրող Հրանտ Սաֆարյանի նկատմամբ, որով խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական աշխատանքը: Ծեծել, այնուհետև փորձել են բերման ենթարկել նաև «Yerkir.am» կայքի խմբագիր՝ Վահե Սարգսյանին:
Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը անթույլատրելի է և հակաօրինական, ինչին արդեն բազմիցս անդրադարձել և դատապարտել են մի շարք միջազգային կառույցներ:
Եւս մեկ անգամ կարևոր եմ համարում նշել, որ ոստիկանության գործունեությունը հիմնվում է օրինականության, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների վրա: Ոստիկանությունն իր իրավունքներն իրականացնելիս պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, մինչդեռ նախորդ օրերի և վերոնշյալ բոլոր դեպքերը վկայում են հակառակի մասին:
Գլխավոր դատախազից պահանջել եմ ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ նկարագրված արարքների կատարման հանգամանքները բացահայտելու և իրավական գնահատական տալու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Իրենք ոնչնչով չեն տարբերվում այն ադրբեջանցի ոստիկաններից ու զինվորականներից, որոնք անարգում էին հայ մարդկանց․ Կրպեյան
- Ոստիկանության բախումներ ցուցարարների հետ. Ինչպե՞ս է միջազգային մամուլը լուսաբանել երևանյան ցույցերը
- Նախարարները փախնում են, մտնում են իրենց սեղանների տակ, թաքնվում ոստիկանական զորքերի հետևում. Սաղաթելյան
- Բռնապետիկի ցուցումով, բութ դեմքերով, բայց լիքը քսակով ոստիկան-ենիչերիները, կատարեցին հերթական վայրենությունները
- Բոլոր վայրագությունների մասին զեկույցներով կտեղեկացվեն միջազգային գործընկերները․ Թագուհի Թովմասյան
- Ոստիկանության Էրեբունու բաժին շտապ օգնության մեքենաներ են եկել
- Վարդևանյան. Սա իրավական բեսպրեդել է
- Ոստիկանների գործողությունների հետևանքով նաև երեխա է տուժել
- Կոչուբաև. Այսօր ոստիկանները կրկին աչքի են ընկել վայրագություններով
- Որևէ մեկին չթվա, որ կարող է քաղաքացուն խփի ու մարսի. Սաղաթելյան
- Ոստիկանների գործողությունների հետևանքով քաղաքացին ուշագնաց է եղել
- Ոստիկանությունը հայտարարություն է տարածել
- Ոստիկանները քաշքշում են Իշխան Սաղաթելյանին, պատռվել է նրա շապիկը
- Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով պատռվել է ցուցարարի վարտիքը
- Նախարարությունների շենքի դիմացից հիվանդանոց է տեղափոխվել երկու ոստիկան, երկու քաղաքացի