Թուրքիան այլևս երկկողմ բանակցություններ չի վարի Հունաստանի հետ. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Անկարան այլևս երկկողմ բանակցություններ չի վարի Աթենքի հետ։
«Մենք խզել ենք Հունաստանի հետ բարձր մակարդակով Ռազմավարական խորհրդի նիստ անցկացնելու պայմանագիրը: Պատմությունից դասեր չե՞ք քաղել: Մի փորձեք պարել Թուրքիայի հետ, այլապես կհոգնեք ու կմնաք ճանապարհին։ Մենք այլևս երկկող բանակցություններ նրանց հետ չենք ունենա»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Թուրքիայի նախագահը՝ ելույթ ունենալով Անկարայի խորհրդարանում:
Էրդողանը նաև պնդել է, որ ԱՄՆ Կոնգրեսում գերակշռում է Թուրքիային ընդդիմացող կիպրահունական լոբբին։
«Մենք արդեն հոգնել ենք նրանցից, ցավոք սրտի, մենք այս Հունաստանի հետ անցնելու ճանապարհ չունենք»,-հավելել է Էդողանը։
ՄԱԿ-ում Հունաստանի մշտական ներկայացուցիչ Մարիա Թեոֆիլին մայիսի 25-ին նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ ի պատասխան ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչի կողմից 2021 թվականի սեպտեմբերի 30-ին ուղարկված նամակի։ Դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ նամակում ամբողջությամբ մերժվում են թուրքական կողմի բոլոր պնդումները՝ դրանք որակելով իրավական, պատմական և փաստացի անհիմն։ Մասնավորապես, Հունաստանը մերժվել է Էգեյան ծովում գտնվող կղզիների նկատմամբ Հունաստանի ինքնիշխանության հետ կապված թուրքական փաստարկների ողջ փաթեթը, որում ասված է եղել, թե իբր Հունաստանն այդ կղզիների ապառազմականացման պարտավորություններ ունի։
Հարակից հրապարակումներ`
- Հունաստանի վարչապետը Գերմանիայի կանցլերին տեղեկացրել է թուրքական սադրանքների մասին
- Հունաստանը դատապարտել է Կիպրոսի թուրքական հատվածում Վարոշայի լողափի նոր հատվածի անօրինական բացումը
- Հունաստանի արտաքին գործերի նախարարությունն անհիմն է համարում Թուրքիայի օդային տարածքի խախտման մասին հայտարարությունը
- Հունաստանի ԱԳՆ-ն բողոքում է իր օդային տարածքի սահմանները Թուրքիայի կողմից աննախադեպ խախտումներից
- Թուրքիայի պաշտպանության նախարարը Հունաստանին մեղադրում է բարիդրացիության ոգին խախտելու և սադրանքների մեջ
- Թուրքիան հրաժարվել է մասնակցել Հունաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին
- Մակրոն. Ֆրանսիան, Թուրքիան և Հունաստանը ցանկանում են կազմակերպել Մարիուպոլից բոլոր ցանկացողների տարհանումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան