Մասկը սպառնում է աշխատանքից հեռացնել Tesla-ի այն աշխատակիցներին, ովքեր չեն վերադառնա հեռավար աշխատանքից
Էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը պահանջում է, որ ընկերության աշխատակիցները վերադառնան գրասենյակային աշխատանքի, հակառակ դեպքում սպառնում է նրանց աշխատանքից ազատել: Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի այդ մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով աշխատակիցներին ուղղված Մասկի նամակը։
«Հեռավար աշխատանքն այլևս չի ընդունվում» էլ.փոստի նամակի վերնագրի ներքո Մասկը գրել է. «Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է աշխատել հեռավար կարգով, պետք է լինի գրասենյակում շաբաթական առնվազը 40 ժամ կամ հեռանա Tesla-ից: Այն ավելի քիչ է, քան մենք պահանջում ենք գործարանի աշխատողներից»,-ասել է Մասկը նամակում։
Հարակից հրապարակումներ`
- Իլոն Մասկը մտադիր է վաճառել SpaceX-ի բաժնետոմսերը՝ Twitter-ը գնելու համար
- Twitter-ը հնարավոր է որոշ օգտատերերի համար վճարովի դառնա. հայտարարել է Իլոն Մասկը
- Ոչ մի հրաշք տեղի չի ունենա. Մեդվեդևը՝ Իլոն Մասկի կողմից Twitter-ի ձեռքբերման մասին
- Իլոն Մասկը և Ջեֆ Բեզոսը մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ միլիարդավոր դոլարներ են կորցրել