Լուվրը մտադիր է դատի տալ տղամարդուն, ով տորթը էր նետել «Մոնա Լիզա»-ի վրա
Լուվրը պատրաստվում է դատի տալ վանդալին, ով տորթ էր նետել Լեոնարդո դա Վինչիի հայտնի «Մոնա Լիզա» կտավի վրա։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Le Parisien թերթը։
Այժմ 24-ամյա տղամարդը գտնվում է հոգեբուժարանում։ Բժիշկները պետք է եզրակացություն տան և նրա նկատմամբ կալանք կիրառելու հնարավորության մասին որոշում ընդունեն։
Լուվրում տեղի ունեցած միջադեպի մասին հայտնի է դարձել մայիսի 30-ի առավոտյան։ Հարձակվողը թանգարան է այցելել կեղծամով և անվասայլակով։ Նա փորձել է կոտրել նկարը պաշտպանող զրահակայուն ապակին, ապա դրա վրա տորթ է նետել և հատակին վարդի թերթիկներ շաղ տվել։ Տղամարդու խոսքով, այս կերպ նա ցանկացել է պաշտպանել աշխարհը։
Հարակից հրապարակումներ`
- Լուվրի «Մոնա Լիզա» կտավի վրա տորթ են նետել
- Լուվրն աճուրդի է հանում «Մոնա Լիզայի»՝ առանց ցուցափեղկի ստուգումը
- «Մոնա Լիզայի» վրայի ճաքերը պաշտպանում են կտավը
- «Մոնա Լիզան» չի ընդգրկվել Լուվրում Լեոնարդ դա Վինչիին նվիրված ցուցահանդեսում
- «Մոնա Լիզան» փչանում է
- «Մոնա Լիզան» ժամանակավոր տեղափոխվում է Լուվրի մեկ այլ դահլիճ
- Ինչու դա Վինչին չի ավարտել «Մոնա Լիզա» կտավը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան