Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու բողոքը կրկին կքննվի դռնբաց
Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու և պաշտոնեական լիազորություններն առերևույթ անցնելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով բողոքի քննությունն կշարունակվի դռնբաց։ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Կարեն Բիշարյանի նախագահությամբ, բավարարել է բողոքաբեր Արծվիկ Մինասյանի և Հակոբ Մարտիրոսյանի միջնորդությունը՝ գործի քննությունը դռնբաց ռեժիմով անցկացնելու վերաբերյալ։
44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը գրում է.
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում լսվող Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու հատկանիշով քրեական գործ հարուցելու մասին հաղորդմանը 1-ին ատյանի դատարանի կողմից պատշաճ ընթացք չտալու մասին վերաքննիչում բողոքարկման դատավարությունը նորից դռնբաց կանցկացվի:
Հիշեցնենք, որ օրեր առաջ դատավոր Կ. Բիշարյանը ծնողների վրդովմունքի և բանավեճի մեջ մտնելու պատճառով որոշել էր դռնփակ անցկացնել նիստերը, որը ծնողների կողմից ԲԴԽ ներկայացրած բողոքի և բողոքող կողմի միջնորդության արդյունքում չեղարկվեց և որոշումն այսօր փոխվեց. հունիսի 3-ի դատայկան նիստն արդեն կանցկացվի դռնբաց:
Ցավոք ծնողների և ԲԴԽ նախագահ Գ. Ջհանգիրյանի մայիսի 30-ի կրկնակի հանդիպման տեսագրությունը ծնողներին չտրամադրվեց՝ տեխնիկական խոտանի պատճառաբանությամբ (որին, իհարկե, մենք բացարձակ չենք հավատում), բայց մենք դեռևս ունենք 2 պահանջ.
1. Պահանջում ենք մեզ ներկայացնել համոզիչ հիմքեր՝ դատավոր Կ. Բիշարյանի նշանակման անկողմնակալության մասով:
2. Ծնողներին տալ, որպես տուժողների(զոհվածների) իրավահաջորդներ, շահագրգիռ կողմի կարգավիճակ:
Հուսանք այս հարցերում նույնպես կհասնենք ցանկալի և արդարացի արդյունքի»։
Հարակից հրապարակումներ`
- Սրանից ավելի անլուրջ մոտեցում հնարավո՞ր է, ուղղակի ծաղրում են ծնողներին․ Կարին Տոնոյան
- Սա նիկոլիզմյան դրսևորում է․ Կարին Տոնոյանը՝ Փաշինյանի դեմ բողոքի քննության հետաձգման մասին
- Ջհանգիրյանը կամ մանիպուլացնում է իրականությունը, կամ սխալ տեղեկատվություն են իրեն տվել. Արծվիկ Մինասյան
- Թե վախկոտ չես, դուրս արի. Քաղաքացիները՝ Գագիկ Ջհանգիրյանին
- Կարին Տոնոյան. Այս փուլում որոշում կայացվեց նիստն անցկացնել դռնփակ, որովհետև արդեն պետք է խոսեին փաստերի մասին
- Խնդրում ենք լինել մեր կողքին և միասին պայքարենք հանուն արդարության. Կարին Տոնոյան
- Նիստը դռնփակ անելը մեկ նպատակ է հետապնդում՝ հանրությանը զրկել պետական դավաճանության փաստերից տեղյակ լինելուց. Փաստաբան
- Դատարանը որոշեց Փաշինյանի կողմից պետական դավաճանություն կատարելու բողոքը քննի դռնփակ
- Մենք գործ ունենք ակնհայտ կողմնակալ դատարանի հետ․ Արծվիկ Մինասյան
- Պահանջում ենք հավաստիացում՝ դատական նիստը չի ընդհատվի, դատավորը չի փախչի դահլիճից. Կարին Տոնոյան
- Դատարանը մերժեց Փաշինյանի հնարավոր դավաճանության հարցով քրգործ չհարուցելու բողոքը
- Փաշինյանի պատասխաններում առերևույթ պետական դավաճանության բազմաթիվ փաստեր կային. Արծվիկ Մինասյան