Վերջին հինգ տարում Հայաստանում թրաֆիքինգի զոհ է դարձել 19 երեխա
2017-2021 թվականների ընթացքում Հայաստանում թրաֆիքինգի զոհ է դարձել 19 երեխա՝ 13 տղա և 6 աղջիկ։ Նման տվյալներ է երեկ հրապարակել Եվրախորհրդի՝ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի փորձագետների խումբը (GRETA) Հայաստանում թրաֆիքինգի վերաբերյալ զեկույցում։
Ըստ զեկույցի, երեխաները կազմում են հայտնաբերված բոլոր զոհերի ավելի քան 30%-ը։ Աղջիկներն ավելի հաճախ ենթարկվել են թրաֆիքինգի՝ սեռական շահագործման, տղաները՝ հարկադիր աշխատանքի նպատակով։
«Հայաստանում թրաֆիքինգի զոհ երեխաների համար մասնագիտացված ապաստարան չկա»,-նշած է զեկույցում։
Նույն ժամանակահատվածում շահագործման է ենթարկվել 35 կին, 14 տղամարդ, հինգ օտարերկրացի։ Թարֆիքնգի զոհերի կտրուկ աճ է գրանցվել 2021-ին. Նախորդ տարի գրանցվել է 31 զոհ։ Համեմատության համար նշենք, որ 2017-ին գրանցվել էր 11 զոհ, 2018-ին՝ ինը զոհ, 2019-ին՝ ութ զոհ, 2020-ին՝ ինը զոհ։
Զեկույցի հեղինակներն իշխանություններին կոչ են անում առավել մեծ ջանքեր գործադրել երեխաների թրաֆիքինգի կանխարգելման համար հատկապես խոցելի խմբերի շրջանում, մասնավորապես հատուկ խնամքի հաստատություններում։
GRETA-ին տեղեկություններ են հասել, որ շատ դեպքերում զոհ դարձած երեխաները չեն օգտվում իրավաբանական օգնությունից, ուստի առաջարկում են իրավաբանների, ներառյալ Հանրային պաշտպանի գրասենյակի աշխատակիցների համար իրականացնել վերապատրաստման ծրագրեր՝ թրաֆիքինգի զոհերին, այդ թվում՝ երեխաներին իրավական օգնություն ցուցաբերելու համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին