«Հրապարակ». Պայքարի «գործիքակազմ ու վարքագիծ» կա մշակված
«Հրապարակ» թերթը գրում է.
«Առաջին հայացքից՝ ընդդիմության գործողություններն անկազմակերպ են և ինքնաբուխ։ Անգամ կարող է թվալ, թե որևէ ծրագիր չկա դրանց հիմքում, սակայն իրականում ընդդիմությունն ունի գաղափարախոսների և կազմակերպիչների խումբ, որն աշխատում է դրանց բովանդակության վրա, և միջոցառումների կազմակերպումն էլ իրականացվում է կոնկրետ ժամանակացույցի ու սխեմայի շրջանակներում։ Անգամ պայքարի «գործիքակազմ ու վարքագիծ» կա մշակված։
Մեզ պատմեցին, որ փողոցային ակցիաների հետ կապված՝ փոքրիկ ինստրուկցիաներ են կազմվել։ Օրինակ, ասված է, որ ակցիայի մասնակիցները չվիճեն ոստիկանների և դժգոհ կամ սադրող քաղաքացիների հետ։ Հակառակը՝ սիրալիր լինեն և հարգալից տոնով բացատրեն անհնազանդության ակցիաների իմաստը։
Հանձնարարվել է, որ ճանապարհները փակելիս ուշադիր լինեն և անհրաժեշտության դեպքում արագ բացեն ճանապարհը, եթե շտապօգնության մեքենա է անցնում։ Եթե որևէ վայրում անհնար է ակցիա անել, ապա արագ վերակազմակերպվեն և ակցիայի վայրը փոխեն։ Նաև ակցիան սկսելուց հետո լայվերով տեղեկացնեն դրա մասին ու կոչ անեն մարդկանց՝ միանալ իրենց։ Առհասարակ՝ բարձրախոսներով անընդհատ հաղորդակցվել անցորդների, տներից հետևողների հետ և կոչ անել, որ պասիվ դիտորդի կարգավիճակից դուրս գան ու միանան իրենց՝ հայրենիքի փրկությունը դա է պահանջում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում