Երեք ժամ ժամանակի անիմաստ կորուստ էր․ փաստաբանը՝ Մանթաշյանի դատական նիստի մասին
«Երեք ժամ ժամանակի անիմաստ կորուստ էր, որովհետև զննում են տեսանյութեր, հրապարակվում են փաստաթղթեր, որոնք որևէ ձևով Նարեկ Մանթաշյանին մեղսագրվող արարքի հետ առնչություն չունեն»,- Նարեկ Մանթաշյանի գործով դատական նիստից հետո ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
Փաստաբանի խոսքով ՝ Նարեկ Մանթաշյանը մեղադրվում է ԱԱԾ-ի ձևակերպամամբ՝ Մանթաշյանը տեղեկացել է Արցախի վերահսկողության տակ գտնվող հողերը հանձնվել են Ադրբեջանի հանրապետությանը, բորբորքվել է, եկել է Կառավարության շենք և մասնակցել է այնտեղ կատարված գործողություններին։
Մինչդեռ, փաստաբանը պնդում է․ «Նարեկ Մանթաշյանը Կառավարության շենքում գեթ մեկ գույքի, մեկ դռան կամ ապահու չի կպել ընդհաանրապես։ Խոսել այն մասին, որ Նարեկ Մանթաշյանն այնտեղ գույքը ոչնչացնելով ջարդելով մասնակցել է զանգվածային անկարգություններին կամ առավել ևս կազմակերպել է դրանք, կարծում եմ՝ տրամաբանությունից հեռու է և ամեն մի հրապարակված ապացույցով մենք դա տեսնում ենք»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Մանթաշյան. Ինձ կալանավորել են, բայց իմ մանկահասակ զավականերն են իմ փոխարեն պայքարի շարքերում
- Մանթաշյանի քաղաքական գործով դատարանի որոշումները դատավորը չի կայացնում. Ալեքսանդր Կոչուբաև
- Դատարանը մերժեց Նարեկ Մանթաշյանին գրավի դիմաց ազատ արձակել
- Նարեկ Մանթաշյանը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
- Նարեկ Մանթաշյանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց
- Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Մանթաշյանի բողոքը
- Արվում է ամեն ինչ, որպեսզի Նարեկ Մանթաշյանը ազատ չարձակվի․ փաստաբան
- Մանթաշյանը իր փաստաբանների հետ հեռախոսակապի հնարավորություն չունի
- Այսօր Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին