Այո, Նիկոլ Փաշինյանը հարցաքննվելու է․ ՔԿ պաշտոնյա
ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանն այսօր զոհված զիծառայողների հարազատների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը կհարցաքննվի։
Ծնողների հարցին, թե ի վերջո լինելո՞ւ է Նիկոլ Փաշինյանի հարցաքննություն, թե՞ ոչ, վարչության պետը պատասխանեց․ «Մենք այդ հարցին պատասխանել ենք արդեն։ Այո՛, հարցաքննվելու է, կա դատախազի կողմից տրված ցուցում։ Մենք ծնողների հետ խոսել ենք, ովքեր այդ պահանջը ներկայացրել են, նրանց հետ քննարկել ենք այդ հարցը»։
Ռաֆայել Վարդանյանը միաժամանակ նշեց, որ լրատվամիջոցների ներկայությամբ նպատակահարմար չէ քրեական գործի վերաբերյալ հարցեր քննարկել։ «Բայց կա ցուցում և դա պետք է կատարվի»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները այսօր գտնվում էին Քննչական կոմիտեի դիմաց և ցանկանում էին հանդիպել ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ։ Սակայն նրանց հետ հանդիպեց Ռաֆայել Վարդանյանն՝ ասելով, որ Արգիշտի Քյարամյանն աշխատավայրում չէ։
Նա վստահեցրեց, որ առաջիկայում հանդիպում կլինի, իսկ թե որ օրը, դրա մասին նախապես կտեղեկացնեն ծնողներին։
Նշենք, որ 2021 թվականի հունիսին Մինասյանն ու Մարտիրոսյանը Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել` պահանջելով քրեական գործ հարուցել նրա կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստով։
Հարակից հրապարակումներ`
- Քյարամյանը տեղում չէր․ զոհված զինծառայողների մայրերին խոստացան, որ առաջիկայում կհանդիպեն նրանց հետ
- Զոհված զինծառայողների ծնողները Քննչական կոմիտեի դիմաց սպասում են Արգիշտի Քյարամյանին
- Սրանից ավելի անլուրջ մոտեցում հնարավո՞ր է, ուղղակի ծաղրում են ծնողներին․ Կարին Տոնոյան
- Զոհվածների ծնողների իրավունքները չեն կարող ստորադասվել դատախազի, կամ դատավորի ցանկությանը
- Սա նիկոլիզմյան դրսևորում է․ Կարին Տոնոյանը՝ Փաշինյանի դեմ բողոքի քննության հետաձգման մասին
- Քաղաքացիները երթով գնում են ԲԴԽ՝ միանալու զոհված զինծառայողների հարազատներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին