Շառլ Ազնավուրի արձանի բացումը Վառնայում
Բուլղարիայի Վառնա քաղաքում մայիսի 30-ին տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացումը։ Այս ծրագիրը հնարավոր է դարձել «Ազնավուր» հիմնադրամի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Վառնայի ներկայացուցչության միջև համագործակցության շնորհիվ։
Հիմնադրամից հայտնում են, որ երկու կողմերի համատեղ արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև Ազնավուր ընտանիքի գործուն մասնակցության արդյունքում Ազնավուրի հուշարձանի տեղադրումն իրականություն դարձավ մեկ տարվա ընթացքում։
Արձանի պաշտոնական բացման արարողությանը մասնակցել են Բուլղարիայում Հայաստանի դեսպան րմեն Եդիգարյանը, Իվա Դիկովան, Բուլղարիայում Ֆրանսիայի դեսպան Ֆլորենս Ռոբինը, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Բուլղարիայի և Ռումինիայի արքեպիսկոպոս Տ. Տաթև Հակոբյանը, Բուլղարիայի նորարարությունների և աճի նախարար Դանիել Լորերը, Վառնայի քաղաքապետ Պրն․ Իվան Պորտնիհը, Վառնայի նահանգապետ Պրն․ Բլագոմիր Կոցևը, Վառնայի քաղաքապետարանի մշակույթի բաժնի տնօրեն Տկն․ Անտոնիա Յովչևան։
Հուշարձանի բացմանը մասնակցել են նաև Վառնայի քաղաքապետարանի մշակույթի վարչության աշխատակիցներ, Վառնայի հայ համայնքի անդամները, Բուլղարիայի խորհրդարանի անդամները, Վառնայի «Օդեսոս», «Պրիմորսկի» և «Մլադոստ» շրջանների ղեկավարները, Վառնայի ականավոր ընկերությունների գործադիր տնօրենները։
««Ազնավուր» հիմնադրամը ողջունում և աջակցում է նախաձեռնություններին, որոնք հավերժացնում են լեգենդար արտիստի մշակութային ժառանգությունը և հարգանքի տուրք մատուցում նրան։ Ի թիվս այս նպատակին ուղղված այլ ծրագրերի՝ Հիմնադրամը նախաձեռնել է նաև Շառլ Ազնավուրի հուշարձանները աշխարհի տարբեր քաղաքներում տեղադրելու նախագիծ՝ համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների, հայկական սփյուռքի ներկայացուցիչների և այլ աջակիցների հետ։
Շառլ Ազնավուրի հուշարձանը Վառնայում տեղադրելու առաջարկով հանդես են եկել ՀԲԸՄ Վառնայի գործընկերները։
«Հույս ունենք, որ Շառլ Ազնավուրի հուշարձանը կդառնա Վառնայի սիրված ու անբաժանելի մասը»,- ասել է «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը։
Ավելի վաղ՝ մայիսի 10-ին, Վառնայի «Graffit» սրահում տեղի էր ունեցել Շառլ Ազնավուրին նվիրված լուսանկարների ցուցահանդեսի բացումը։ Ցուցահանդեսի նկարները տրամադրվել են Ազնավուր ընտանիքի կողմից և «Ազնավուր» հիմնադրամի արխիվից։
Հարակից հրապարակումներ`
- Երևանյան բեմում Գարուն կատարեց նաև Շառլ Ազնավուրի ու Միշել Լեգրանի երգերից
- ԵՊՀ մշակույթի կենտրոնն այսուհետ կրելու է Շառլ Ազնավուրի անունը
- Ֆրանսիայի Մոնտինյի-լը-Բրետոնյո քաղաքում բացվել է Շառլ Ազնավուր արվեստների կենտրոնը
- Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջը կկրի Շառլ Ազնավուրի անունը
- Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կբացվի կինոօպերատոր Ռուդոլֆ Վաթինյանի աստղը
- Շառլ Ազնավուրի «La Bohème. Անցած օրեր» գրքի շնորհանդեսն ու «Տարեք ինձ» երգի պրեմիերան՝ մեկ օրում
- Երեք տարի առանց Շառլ Ազնավուրի
- Երեք տարի՝ առանց Շառլ Ազնավուր. մեծն շանսոնյեն կդառնար 97 տարեկան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին