«Ոսկե սերմեր». Վարդան Ամալյանի հիշատակին նվիրված հարգանքի և երախտիքի կրթամրցանակակիրները
«Մեր հերոսները մեր ոսկի սերմերն են, որոնց զոհաբերությունը պտղաբերելու է։ «Մեզ թաղեցին, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք»։ Սա է «Հարգանքի և երախտիքի կրթամրցանակ՝ նվիրված մեր գոյամարտի հերոսների հիշատակին» գիտակրթական ծրագիր փիլիսոփայության հիմնագաղափարը»։ Ծրագիրն իրականացվում է 2021 թվականից «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ։
Օրերս տեղի է ունեցել «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի և ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի երախտիքի և հարգանքի «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ» մրցույթի ամփոփումը։ Սա Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Վարդան Ամալյանի թանկ հիշատակին նվիրված 2-րդ կթամրցանակն է, որն իրականություն է դառնում բեռլինահայ կանանց հովանավորությամբ։
Վարդան Ամալյանի հիշատակին նվիրված կրթամրցանակը «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ» ծրագրով հայտարարված երախտիքի և հարգանքի 9 կրթամրցանակներից մեկն է։ Ծրագիրը գործում է ՀՀ 4 բուհերում (Երևանի պետական համալսարան, Երևանի պետական կոնսերվատորիա, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, Հայաստանի ամերիկյան համալսարան), նպատակն է Հայրենիքի պաշտպանության մարտերում անմահացած հերոսների անունները շաղկապել կրթության և գիտության առաջընթացի գաղափարին և խրախուսել շնորհալի ուսանողներին։
Նախապես ազդարարված և ֆակուլտետի խողովակներով տարածված մրցույթի մասնակիցները ներկայացրել էին իրենց հայտերը՝ CV-ներ, մոտիվացիոն նամակներ, առաջադիմությունը վկայող փաստաթղթեր, հրապարակված և անտիպ ստեղծագործություններ, թարգմանություններ։
Միաձայն որոշմամբ մրցանակը բաժանվել է 3 հավակնորդների միջև․ Վարդան Ամալյանի անվան կրթամրցանակակիր դառնալու պատվավոր կոչումից զատ՝ 100000 դրամ կշնորհվի Աշոտ Մկրյանին և 50000-ական դրամ՝ Արևիկ Խամոյանին ու Լուսինե Ղազարյանին (երեքն էլ՝ մագիստրատուրայի ուսանողներ)։
Կրթամրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա բոլոր մրցույթների արդյունքների ամփոփումից հետո, միացյալ արարողության ժամանակ։
«Բոլոր այս մրցանակների ժամանակ, հավատացե՛ք, կարևոր չի, որ սա իմ Վարդանի անունով է։ Այսօր ապրում են Վարդանի հետ նաև մյուս զոհերը։ Դուք ստեղծագործեք միշտ․ անկախ նրանից՝ կհաղթե՞ք, թե՞ չեք հաղթի, դուք արդե՛ն հաղթել եք, երբ որ մասնակցել եք մրցույթին»,- միջոցառման ժամանակ ասել է Վարդան Ամալյանի մայրը՝ Արմինե Ամալյանը։
Վարդանը զոհվել է 2020 թ․ նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում։ 19 տարեկան էր։ Ստեղծագործել սկսել է 11 տարեկանից, ունի պատմվածքների և մանրապատումների հրատարակված ժողովածու, որի հիման վրա «Մետրո» թատրոնը բեմադրել է «Ապրեցնող երկխոսություն» կոմպոզիցիան։
Լուսանկարները՝ «Հայ Ձմեռ պապ» ֆեյսբուքյան էջից։
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե սերմեր». երգիչ-խմբավար Գէորգ Հաճեանի անվան հարգանքի և երախտիքի առաջին կրթամրցանակակիրները
- «Ոսկի սերմեր»․ Վաչագան Մանուկյանի անվան Երախտիքի և հարգանքի կրթամրցանակը կհանձնվի մայիսի 23-ին
- «Ոսկի սերմեր». Երախտիքի և հարգանքի կրթամրցանակների հանձնում
- «Ոսկի սերմեր»․ կրթամրցանակը նվիրված է Սևակ Մնացականյանի հիշատակին
- «Ոսկի սերմեր»․ մրցույթ՝ նվիրված Գևորգ Հաճյանի հիշատակին
- «Ոսկի սերմեր» ծրագրի 7-րդ կրթամրցանակը նվիրված է Վաչագան Մանուկյանի հիշատակին
- «Ոսկե սերմեր» կրթամրցանակ՝ Արցախյան երրորդ պատերազմում զոհված եզդի հերոսների հիշատակին
- «Ոսկե սերմեր» կրթամրցանակ. Տասնյակ զինվորների կյանքը փրկած հետախույզ Վահագն Թումասյանի հիշատակին
- «.. Ավելի հայ, ավելի համարձակ, ավելի Վարդան». Հանձնվեց Վարդան Ամալյանի հիշատակին նվիրված «Ոսկի սերմեր» կրթամրցանակը
- Կրթամրցանակներ նվիրված մեր անմահ հերոսներին՝ մեր ոսկե սերմերին
- «Ոսկե սերմեր». Էրիկ Գևորգյանի անվան երախտիքի առաջին կրթամրցանակակիրը
- «Նրանք փորձեցին մեզ թաղել, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք»...
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան