Պետքարտուղարությունը հայտարարել է, որ Թուրքիայի նոր հարձակումը Սիրիայում կխաթարի տարածաշրջանի կայունությունը
Թուրքիայի ցանկացած նոր հարձակում Սիրիայի հյուսիսում կխաթարի տարածաշրջանի կայունությունը և կսրի իրավիճակը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
«Մենք շարունակում ենք խորապես անհանգստացած լինել Սիրիայի հյուսիսում ռազմական ակտիվության հնարավոր աճի վերաբերյալ քննարկումներով, մասնավորապես՝ խաղաղ բնակչության վրա դրանց ազդեցությամբ», -ասել է նա և հավել. «Մենք շարունակում ենք աջակցել հրադադարի ներկայիս գծերի պահպանմանը, դատապարտում ենք ցանկացած սրացում, որը կարող է սպառնալ իրավիճակներին: Բոլոր կողմերի համար շատ կարևոր է պահպանել հրադադարի գոտիները»:
Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ Հակառակն անելու ցանկացած փորձ անարդյունավետ կլինի և կընդլայնի հակամարտությունը, ցանկացած նոր հարձակում կխաթարի տարածաշրջանի կայունությունը:
Թուրքիան 2017 թվականից ի վեր երեք ռազմական գործողություն է իրականացրել Սիրիայի հյուսիսային շրջաններում՝ «Եփրատի վահանը», «Ձիթենու ճյուղը» և «Խաղաղության աղբյուրը»։ Դրանց հետևանքով Հալեպի հյուսիսում գտնվող Աազազ և Ջերաբլուս քաղաքների միջև ստեղծվել է անվտանգության բուֆերային գոտի, գրավվել է Աֆրինը, իսկ Եփրատ գետից արևելք գտնվող սահմանային տարածքները վերցվել են վերահսկողության տակ։ Մայիսի 23-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողության նախապատրաստման մասին, որի նպատական է 30 կիլոմետրով ընդլայնել անվտանգության գոտին, որը ստեղծվել էր 2019 թվականի հոկտեմբերին «Խաղաղության աղբյուր» գործողությունից հետո: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գործողությունը կարող է սկսվել մոտ ապագայում, նախատեսվում է ներգրավել մոտ 50 հազար թուրք զինվորականների և սիրիական զինված ընդդիմության զինյալների, որոնց աջակցում է Անկարան։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան նախապատրաստվում է նոր ռազմական օպերացիայի Սիրիայում
- Դամասկոսը Սիրիայում Թուրքիայի գործողություններն ագրեսիա է որակում
- Հալեպում հանրահավաքը է ընդդեմ Սիրիայի հյուսիսի թուրքական օկուպացիայի
- Թուրքական բանակը Սիրիայում նոր ռազմական գործողություն կիրականացնի
- Թուրքիան Սիրիայում նոր ռազմագործողություն կսկսի առաջիկայում․ Էրդողան