Տղամարդը վիճակախաղով 10 մլն դոլար է շահել, իսկ հետո հայտնվել է ճաղերի հետևում
ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի Լելանդ քաղաքի բնակիչը վիճակախաղում խոշոր շահումից մի քանի տարի անց հայտնվել է բանտում սիրելիի սպանության համար, գրում է «Լենտա․ռու»-ն։
Դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 54-ամյա Թոդ Հիլին՝ 23-ամյա Կիոնա Գրեմի սպանության մեղադրանքով։
Նշվում է, որ 2017 թվականի օգոստոսին տղամարդը շահել է տասը միլիոն դոլար՝ գնելով ակնթարթային վիճակախաղի տոմս։
23-ամյա Գրեմը 2020 թվականի հուլիսի 20-ից համարվում էր անհետ կորած։ Ավելի ուշ նրա մարմինը հայտնաբերվել է հյուրանոցում՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով։ Տեսախցիկների կադրերը ցույց են տվել, որ վիճակախաղի հաղթողը միակ մարդն է, ով եղել է հանգուցյալի հետ սենյակում։
Հիլը խոստովանել է սիրեցյալի սպանությունը։ Նա իր գործողությունները բացատրել է խանդով։ Ըստ նրա՝ ընկերուհին նամակներ է գրել այլ տղամարդկանց, երբ միասին հյուրանոցում են եղել։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին