«Արդարություն» խմբակցությունում Արցախի 2021թ. պետբյուջեի կատարողականը չի քննարկվել
Մայիսի 27-ից հունիսի 2-ը ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք - ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություններում քննարկվել է 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:
Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, ԱԺ «Արդարություն» խմբակցությունում 2021թ. պետական բյուջեի կատարողականը չի քննարկվել:
Քննարկումներին ներկա էին ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը և ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը, ովքեր պարզաբանումներ են տվել պատգամավորների հարցադրումներին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում