Արցախում մարդիկ չունեն անվտանգության զգացողություն․ Քրիստինե Գրիգորյան
«Արցախի կարգավիճակի կամ դրան հասնելու արտաքին քաղաքականության մարտավարությունները քաղաքական որոշումներ կայացնող անձանց որոշումներն են։ Այսինքն՝ նրանց խոսույթն է, այդ հարցերը պետք է իրենց ուղղել»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Քրիստինե Գրիգորանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում արցախցիների իրավունքների իրացումը, եթե Արցախի համար որոշվի կարգավիճակ Ադրբեջանի կազմում։
Նա նշեց, որ որպես ՄԻՊ՝ իր համար ամենակարևոր սկզբունքը Արցախում բնակվողների բոլոր իրավունքների երաշխավորման իրացման համար անհրաժեշտ բավարար պայմանների առկայությունն է։
«Խոսքն անձանց՝ անվտանգ միջավայրում ապրելու, կյանքի իրավունքի, երեխաների կրթության իրավունքի, սոցիալական, սեփականության, նաև քաղաքական իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի համար բավարար պայմաններ ապահովող լուծումների հասնելն է։ Սա է պաշտպանի մանդատը»,- ասաց նա։
Քրիստինե Գրիգորյանը միաժամանակ նշեց, որ այս պահին չեն կարող խոսել Արցախում մարդու իրավունքների պաշտպանվածության բավարար վիճակի մասին, քանի որ Արցախում մարդիկ չունեն անվտանգության զգացողություն:
«Մարդիկ ագրեսիվ քաղաքականության հետևանքով հոգեբանական, ուժի սպառնալիքի ներքո ստիպված են եղել շատ դեպքերում լքել իրենց հայրենի տունը, չեն կարողանում օգտվել իրենց սեփականության իրավունքից, չեն կարողանում իրացնել իրենց կրթության իրավունքը»,- նշեց ՄԻՊ-ը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես է ՄԻՊ-ը պայքարում ատելության խոսքի դեմ
- Երեխայի իրավունքների պաշտպանության հարցերին վերաբերող դիմում-բողոքների քանակն ավելացել է․ ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան