Փաստաբանը՝ Գյումրու ծեծկռտուքի գործի մասին
Գյումրու ծեծկռտուքի գործով մեղադրյալների փաստաբան Աբգար Պողոսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ այսօր դատարանում քննվել է Գյումրու՝ այդ գործով տղաների կալանավորումը որպես խափանման միջոց փոխելու կամ անփոփոխ թողնելու հարցը։
«Եթե խոսում ենք արդարադատության տեսանկյունից, կա ընդամենը մեկ որոշում՝ տղաներն այսօր պետք է ազատ արձակվեն։ Մնացած բոլոր որոշումները հերթական անգամ կհիմնավորեն, որ ՀՀ-ում արդարադատությունը կաղում է, հիվանդ է»,- ասաց նա։
Փաստաբանի խոսքով՝ գործ ունենք բացառիկ բնութագրվող մեղադրյալների հետ։
«Տղաները բացառիկ դեր են կատարել ՀՀ-ի, մասնավորապես՝ տարածքների պաշտպանության համար։ Տղաներից կան վիրավորված, կան երկու պատերազմի մասնակիցներ»,-ընդգծեց Պոսողյանն ու հավելեց․
«Եթե խափանման միջոցը իրականում ծառայում է իր նպատակին, ապա այսօր տղաները պետք է ազատ արձակվեն»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Գյումրիում դեպքով հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է
- Եթե հավկիթները տուժողի կողմից չնետվեին մարդկանց ուղղությամբ, միջադեպը չէր լինի. Գյումրու դեպքով տուժողների ցուցմունքից
- Դատավորը մերժել է Գյումրու դեպքով ՀՅԴ-ական Վելիխան Խլղաթյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը
- Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով կա ևս մեկ ձերբակալված
- Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով կան ձերբակալվածներ