«Զարթոնք»-ը սատարում է խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությանը
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը խստորեն դատապարտում է այս իշխանությունների որդեգրած վտանգավոր արտաքին քաղաքականությունը, հատկապես՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջատիրությունից փաստացի հրաժարվելու նախապայմանով հայ-թուրքական հաշտեցման կեղծ գործընթաց նախաձեռնելու հարցերում: Այս մասին ասված է կուսակցության գործադիր մարմնի տարածած հաղորդագրության մեջ։
Խորհրդարանական ընդիմության նախաձեռնությամբ 2022թ. հունիսի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրված, որի օրակարգում է Ազգային ժողովի՝ Հայ-ադրբեջանական և Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայտարարության նախագիծը: Ներկայացված նախագծով նպատակ է դրված սահմանել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններին առնչվող այն կարմիր գծերը, որոնք Հայաստանի որևէ իշխանություն չպետք է անցնի:
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը, սատարում է Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններում կարմիր գծեր սահմանելու նախաձեռնությանը:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլիզմը չի կարող հաղթել Հայաստանին ու Արցախին. Շարմազանով
- Արարատի մարզպետը չի ասել՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Ակցիայի մասնակից
- Հունիսի 3-ին իշխանությունները պետք է հիմնավորեն, որ ըստ իրենց՝ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում. Իշխան Սաղաթելյան
- Սենոր Հասրաթյան. Այլևս ակնհայտ է, որ Արցախը պարտադրված է պայքարել երկու ճակատով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան