Կամավոր ատեստավորման դիմումների ընդունման վերջնաժամկետը հունիսի 7-ն է. Ժաննա Անդրեասյան
«Մայիսի 12-ից կամավոր ատեստավորման դիմումներն ընդվում են, որի վերջնաժամկետը հունիսի 7-ն է և այս պահին ունենք արդեն ավելի քան 2600 դիմում»,-գործադիրի նիստի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Հայտարարելով, թե շատ է շահարկվել, թե արդյո՞ք 400 հազար դրամ աշխատավարձ ստանալն իրատեսական է՝ փոխնախարարը տեղեկացրեց, որ այս ամիս արդեն բարձրացված վարձատրությունը ստացող 475 ուսուցիչների շրջանում կան ուսուցիչներ, որոնց ընդհանուր վարձատրությունը կազմում է 450 հազար դրամ:
Փոխնախարարը հստակեցրեց, որ աշխատավարձի այդ թիվն առանց հարկային պահումների է:
«400 հազար դրամ ստացող ունենք երկու տասնյակից ավելի ուսուցիչներ, որոնք արդեն իրենց աշխատանքի արդյունքում վաստակել են այս վարձատրության չափը»,-հավելեց Ժաննա Անդրեասյանը:
Նա բացատրեց, որ նախորդ ամիս ուսուցչի աշխատավարձի դրույքաչափը 50% ավելացնելուց հետո այն կազմել է 174 հազրա դրամ, իսկ ներկայում ուսուսիչը հնարավորություն ունի 275 հազար դրամի չափով հավելաճ ապահովել, որը կկազմի 450 հազար դրամ:
Անդրեասյանի խոսքով՝ կա կամավոր ատեստավորման և տարակարգի հավելավճար, իսկ 475 ուսուցչից 130-ն ունեն նաև տարակարգի հավելավճար:
Հարակից հրապարակումներ`
- 4.1 մլն եվրո դրամաշնորհ՝ Տավուշի մարզի դպրոցների լաբորատորիաների համար
- Լրացուցիչ 400 մլն դրամ՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրերին
- Ծառայությունն ավարտելուց հետո սպային կհատկացվի սեփականության իրավունքով բնակարան
- Պետք չի կառավարության հետ հարաբերությունները փչացնել ընդհանրապես. Փաշինյանը սպառնաց տնտեսվարողներին
- Խնդրում եմ՝ որևէ մեկը չմտածի, որ ուզում եմ որևէ մեկի կյանքը բարդացնել. Փաշինյան
- Հայկական կողմը որևէ պետության պարտավոր չէ տրամադրել ախտածինների նմուշներ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան