Թուրքիան ձգտում է «հնդկահավ» չլինել
ՄԱԿ-ը բավարարել է Թուրքիայի խնդրանքը՝ փոխել հանրապետության անվանումը բոլոր պաշտոնական փաստաթղթերում։
«Republic of Turkey (Թուրքիայի Հանրապետությունը) վերանվանվել է Republic of Türkiye»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
Նրա խոսքով, փոփոխությունն ուժի մեջ է մտել Թուրքիայի իշխանությունների դիմումից անմիջապես հետո։
Երկրի անվան կարճ տարբերակն այժմ Թուրքիայի փոխարեն կդառնա Türkiye, այլ ոչ թե Turkey։ Դյուժարիկն ասել է, որ Թուրքիայի տեղը այբբենական կարգով չի փոխվի։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պարզաբանել է, որ Թուրքիայի անվան գրության փոփոխությունն ընդունվել է որպես Անկարայի քայլերի մի մաս, որոնք ուղղված են «միջազգային ասպարեզում երկրի հեղինակության բարձրացմանը»։
Նշենք, որ turkey -ին անգլերենից թարգմանվում է հնդկահավ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա