Մերձդնեստրի արտգործնախարարը հորդորել է դե յուրե ճանաչել հանրապետության անկախությունը
Չճանաչված Մերձդնեստրի արտգործնախարար Վիտալի Իգնատիևը Մոլդովայի հետ բանակցային գործընթացի դեգրադացիայի ֆոնին կոչ է արել ճանաչել հանրապետության անկախությունը ։
Նրա խոսքով՝ մոլդովական կողմը ոչ մի քայլ չի արել քաղաքակիրթ խաղաղ կարգավորման ուղղությամբ։
«Բանակցային գործընթացն այժմ գտնվում է դեգրադացիայի փուլում, չեն հարգվում նախկինում ստորագրված պայմանագրերը, արգելափակված են որոշակի կատեգորիաների ապրանքների մատակարարումները, դեղերը և այլն: Այսօր մենք փաստացի գտնվում ենք երկխոսության քայքայված մեխանիզմի մեջ, որը կանգնեցվել, ոչնչացվել է հենց Մոլդովայի նախաձեռնությամբ»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հինգշաբթի ասել է իգնատիևը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում։
Ինչպես նշել է Իգնատիևը, Քիշնևը չգիտի, թե ինչ անել Մերձդնեստրի հետ հարաբերություններում։
«Մոլդովան ցանկանում է հնարավորինս ինտեգրվել Ռումինիայի հետ, և, ըստ երևույթին, մենք ունենք նոր օբյեկտիվ իրականություն, որը հուշում է, որ անհրաժեշտ է դե յուրե ճանաչել այն, ինչն արդեն գոյություն ունի դե ֆակտո, այն է՝ Մերձդնեստրի անկախությունը, որը գոյություն ունի ավելի քան 30 տարի»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Մերձդնեստրից ռուսական խաղաղապահները դուրս չեն բերվի
- ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Մոլդովայի նախագահի հայտարարությունը՝ Մերձդնեստրից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին
- Ռուսաստանը պատասխանում է Մոլդովայի նորընտիր նախագահի՝ Մերձդնեստրից ռուս խաղաղապահների դուրս բերելու հայտարարությանը
- Մերձդնեստրում բարձր են գնահատում Արցախի հետ սերտ կապերը. Մերձդնեստրի ԱԳ նախարար
- Մերձդնեստրի հակամարտության չլուծվելու պատճառը մոլդովացի քաղաքական գործիչների անմտությունն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան