ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ռուսաստանին չի զրկի կազմակերպության անդամակցությունից
ՅՈՒՆԵՍԿՕ-ն անհնար է համարում Ռուսաստանին անդամ պետության կարգավիճակից զրկելը, քանի դեռ երկիրը ՄԱԿ-ում է։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի Գերագույն Ռադան դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Ռուսաստանին կազմակերպությունից հեռացնելու խնդրանքով։
«Միավորված ազգերի կազմակերպության յուրաքանչյուր անդամ երկիր իրավունք ունի անդամակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կանոնադրության համապատասխան (հոդված II): Միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրները, որոնք վտարված են ՄԱԿ-ից, զրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցությունից»,- artguide.com-ի հաղորդմամբ, Ուկրաինայի հարցմանը պատասխանել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան