Դատախազները ամեն կերպ «խրախուսվել են»
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է, որ Արթուր Դավթյանի կողմից այսօր 64 դատախազ արժանացել է տարբեր խրախուսանքների՝ շնորհակալագրերի, դրամական պարգևատրումների արժանանալուց մինչև դասային աստիճանների բարձրացում:
«Պարգևատրման արարողության ժամանակ ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել դատախազներին իրենց ծառայողական պարտքի նկատմամբ նման հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար և հորդորել շարունակել հետագա գործունեությունը նույնպիսի բծախնդրությամբ և մասնագիտական պատվախնդրությամբ:
Արթուր Դավթյանը հիշեցրել է, որ 2021թ. ընթացքում դատախազների կողմից կայացվել են նման շրջադարձային նշանակություն ունեցող ավելի քան 400 ակտեր, ինչը փաստում է մինչդատական վարույթի շրջանակներում քննության լրիվությունը, օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու հարցում դատախազական ներգործության արդյունավետության մակարդակի էական բարձրացումը: Միևնույն ժամանակ, կտրուկ ավելացել են նաև վարույթների շրջանակում կայացվող դատախազական ակտերի քանակական ցուցանիշները:
Նա նշել է, որ այս միտումները լինելու են շարունակական: «Դատախազը քրեական հետապնդման ոլորտում ոչ միայն որոշող սուբյեկտ է, այլ նաև՝ ամբողջ վարույթի օբյեկտվության և օրինականության համար պատասխանատու պաշտոնատար անձ: Եվ այդ մեկնակետից ելնելով է, որ նա, իր ամենօրյա աշխատանքում գործադրելով դատախազական ներգորության ամբողջ գործիքակազմը, պետք է իր ծանրակշիռ ներդրումն ունենա երկրում իրավակարգի և արդարադատության ամրապնդման գործում»,-ասել է Արթուր Դավթյանը»:
Մինչ դատախազությունում խրախուսանքների են արժանանում, հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատները Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել դատախազություն։
«Մենք ամբողջությամբ համոզված էինք, որ մեր որդիների սպանվելու հարցում Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը կար։ Մեր երեխաների զոհվելու համար մենք դիմել ենք դատախազություն, քրեական գործ կա հարուցված։ Մինչև այսօր գործը քննվում է, գիտեք, Գևորգ Գևորգյանը կալանավորված է, նախաքննական աշխատանք է տարվում Ջալալ Հարությունյանի ու մյուսների նկատմամբ»,-դատախազության դիմաց լրագրողների հետ զրույցում ասել էր Ցորի զորամասի զոհված ժամկետային զինծառայողի հայրը՝ Եղիշե Զաքունցը։
Հարակից հրապարակումներ`
- Զոհված զինծառայողների ծնողները Քննչական կոմիտեի դիմաց սպասում են Արգիշտի Քյարամյանին
- Զոհված զինծառայողների հարազատները մտնում են ԲԴԽ
- Զոհված զինծառայողների հարազատները պահանջել են որպես կողմ ներգրավվել
- Մեր երեխաները, որ իրենց ձեզ պես պահեին, այսօր աթոռ չէինք ունենալու. զոհված զինծառայողի մայրը՝ դատավորին ու դատախազներին
- Զոհված զինծառայողների հարազատները չեն ուզում Փաշինյանի կողմից պետական դավաճանություն կատարելու բողոքը քննի դատավոր Բիշարյանը
- Զոհվածի հարազատ. Ես մտածում եմ՝ Փաշինյանը կարող է փախնել Հայաստանից
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին