4.1 մլն եվրո դրամաշնորհ՝ Տավուշի մարզի դպրոցների լաբորատորիաների համար
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացած ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ««ԵՄ-ն հանուն նորարարության ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիր թիվ 1 փոփոխությունը», որը նախատեսվում է Հայաստանին տրամադրել 4,106,000 եվրո դրամաշնորհ:
«Մաթեմատիկայի մասով մենք հետաքրքիր լուծում ենք գտել՝ «Թումոյի» հետ համագործակցությամբ մշակված է վիրտուալ լաբորատոր միջավայր, որը նախատեսում ենք փորձարկել և դրա արդյունքներով կարողանալու ենք նաև մաթեմատիկայի ուղղությամբ ունենալ էական արդյունքներ»,-հայտնեց հարցը զեկուցող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Նիկոլ Փաշինյանն էլ պարզաբանեց, որ ծրագրով ավելացնում են ֆինանսավորումը, որպեսզի Տավուշի մարզի բոլոր դպրոցներն ապահովենք բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների լաբորատոր պայմաններով, ինչը պայմանավորված է հանրակրթության չափորոշչի փորձարկմամբ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ հայտնեց, որ ԿԳՄՍՆ-ի հետ համագործակցությամբ՝ Տավուշի բոլոր դպրոցներում իրականացվում է պիլոտային ծրագիր, որի շրջանակներում ներդրվել են մասնագիտական կողմնորոշման ակումբներ:
Հարակից հրապարակումներ`
- Լրացուցիչ 400 մլն դրամ՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրերին
- Ծառայությունն ավարտելուց հետո սպային կհատկացվի սեփականության իրավունքով բնակարան
- Պետք չի կառավարության հետ հարաբերությունները փչացնել ընդհանրապես. Փաշինյանը սպառնաց տնտեսվարողներին
- Խնդրում եմ՝ որևէ մեկը չմտածի, որ ուզում եմ որևէ մեկի կյանքը բարդացնել. Փաշինյան
- Նախորդ տարվա մակարդակից 20 սմ ցածր գտնվող Սևանա լճից կառավարությունն այսօր կորոշի ևս 170 մլն մ³ ջուր բաց թողնել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան