Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2022-2023 ուսումնական տարում ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունվելու համար:
Նաախարարությունից հայտնում են՝ օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները, փաստաթղթերը պետք է ԿԳՄՍ նախարարություն ներկայացնեն հետևյալ ժամկետներում՝
. Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ 2022 թ. հունիսի 15-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ:
. Վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով սփյուռքահայ և օտարազգի դիմորդների ընդունելության համար՝ 2022 թ. հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 23-ը ներառյալ:
.Վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության համար՝ 2022 թ. հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 7-ը ներառյալ:
.Վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության համար՝ 2022 թ. հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 14-ը ներառյալ:
.Վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ընդունելության համար՝ 2022 թ. հունիսի 15-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ:
.Վճարովի առկա ուսուցմամբ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ 2022 թ. հունիսի 15-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ:
. Վճարովի հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ 2022 թ. հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ:
.Վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում ընդունելության համար՝ 2022 թ. հունիսի 15-ից մինչև նոյեմբերի 10-ը ներառյալ:
Դիմումներն ու համապատասխան փաստաթղթերը ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչությունում ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն: Ընդմիջում՝ 13:00-14:00:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան