«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ՃՈ-ն իրականացնելու է ուժեղացված ծառայություն
Հունիսի 3-ին, «Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված, Ճանապարհային ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն, որի շրջանակներում ուշադրության կենտրոնում են լինելու վարելու իրավունք չունեցող անձանց, մասնավորապես՝ շրջանավարտների կողմից մեքենա վարելու դեպքերը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության այլ կանոնների միտումնավոր խախտումները։ Այս մասին նշված է Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի հայտարարության մեջ։
«Հիշեցնեմ, որ իրավական հետևանքներ են նախատեսված նաև այն անձանց համար, որոնք մեքենա կտրամադրեն շրջանավարտներին։
Ուսուցչական անձնակազմին և ծնողներին հորդորում եմ, օրվա տոնականությունը չխաթարելու և մեր աշխատանքների արդյունավետությունն առավել բարձրացնելու նպատակով, ձեռնպահ մնալ անչափահասներին մեքենա տրամադրելուց և ոչ սթափ վիճակում մեքենա վարելուց, որպեսզի համատեղ կանխենք հնարավոր պատահարները։
Ներողամտություն չենք դրսևորելու որևէ իրավախախտի նկատմամբ, իսկ անհրաժեշտության դեպքում մեքենաները կտեղափոխվեն Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ»,- նշված է հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան