Ադրբեջանի ՊՆ-ն բարբարոսական աղճատումների են ենթարկվում ՀՀ ինքնիշխան տարածքի մեծաթիվ տեղանուններ. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Այն, որ Բաքվի բռնապետական վարչախումբն իրականում ոչ միայն չի ձգտում խաղաղության, այլ շարունակում է մեր դեմ հիբրիդային պատերազմը, նաև երևում է Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրություններից, որոնցում բարբարոսական աղճատումների են ենթարկվում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մեծաթիվ տեղանուններ։
Նման պաշտոնական վերջին կեղծ հաղորդագրության մեջ, մասնավորապես, Հայաստանի Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանը և դրանում գտնվող Մովսես գյուղը, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանը և այնտեղի Վերին Շորժա գյուղը ներկայացված են օտարոտի անվանումներով, ինչը ևս մեկ հստակ ցուցիչ է առ այն, որ մեր դեմ հոգեբանական ազդեցության նպատակով վարվում է տեղանվանական պատերազմ։
Ընդ որում, Հայաստանը տեղանունների տեսանկյունից մեր տարածաշրջանում շահեկան վիճակում է, քանզի նաև մեր պատմական և աշխարհագրական ավանդույթը հնարավորություն է ընձեռում հենց հայերենին բնորոշ տեղանուններ կիրառել արհեստածին Ադրբեջանի գրեթե ողջ տարածքի նկատմամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Թշնամին իրականացնում է սողացող պատերազմ՝ դա կոչելով «խաղաղության օրակարգ». Վարուժան Գեղամյան
- Ադրբեջան կոչվող քաղցկեղային գոյացությունը շարունակելու է ավելացնել իր հզորությունը. Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Հստակ և կտրուկ պետք է արձանագրվի, որ Հայաստանում չեն կարող լինել «անկլավներ»
- Վարդան Ոսկանյան. Մեզ վայել չէ, իսկ գոյութենական իմաստով նաև հակացուցված է համայնք լինելով բավարարվելը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան