Արաղչի. Երեք շաբաթ անց Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղյալ կհայտարարվեն
«Երեք շաբաթ անց Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները կսկսեն չեղյալ հայտարարվել»,-այդ մասին իրանական «Շարղ» օրարթերթի հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչին:
Իրանի փոխարտգործնախարարն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով միջուկային համաձայնության լիակատար գործարկմանը, մասնավորապես նշել է. «Հավանաբար երեք շաբաթ անց Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ու ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին կհայտարարեն միջուկային համաձայնության գործարկումը, որից հետո կսկսի Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղյալ հայտարարելու գործընթացը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան