Տպավորություն ունեմ, որ այդ մարդը չի տիրապետում ոստիկանության ամբողջ համակարգին
Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ վաղը կարևոր և վճռական օր է, քանի որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների կողմից հրավիրված է ԱԺ արտահերթ նիստ։
Միևնույն ժամանակ, ամփոփելով վերջին օրերի իրադարձությունները պատգամավորը նշեց․
«Իշխանություն կոչվող ՔՊ խմբակն արդեն այնքան է խորացել իր պետականակործան, ազգակործան գործողությունների մեջ, որ նույնիսկ չի համարձակվում նրանցից մեկն ասել, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որ հնարավոր չէ այս ուժի սպառնալիքի Ալիևի հոխորտանքների տակ սահմանագծում ու սահմանազատում իրականացնել և որ հնարավոր է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել՝ ցեղասպանության ուրացումով։ Նրանցից որևէ մեկը չի համարձակվում արտաբերել մեր կարմիր գծերը, որովհետև ունեն մեկ բռնապետիկ , խղճուկ, ողորմելի , վախկոտ սուտասան ղեկավար, որը, փաստորեն, այսօր դարձել է Հայաստանի չարիքը»։
Նրա խոսքով՝ արդեն մեկ ամիս հրապարակում մարդիկ «Ոչ» են ասում նման գործելաոճին։ Ավելին՝ տասնյակ կուսակցություններ ու կազմակերպություններ միացել են նշված «կարմիր գծերի» հայտարարությանը։
Պատգամավորի համար համոզմամբ՝ գործող իշխանության կազմում շուրջ 10-15 հոգի մարդ ետ դարձի ճանապարհ չունի ՝իրենց կերպարով ու ամոթալի գործունեությամբ, բայց շատերն ուղղակի գերության մեջ են։
«Հայ մարդիկ են, որոշակի կրթություն, դաստիարակություն ստացած, երեխաներ ունեն և հրաշալի հասկանում են, որ սա կործանման տանող ճանապարհ է, բայց չեն համարձակվում այդ գերությունից դուրս գալ։ Վստահեցնում եմ՝ նրանցից շատերն ուշքի են գալու»։
Անդրադառնալով ուժային կառուցների գործունեությանը, Աղվան Վարդանյանը նշեց, որ 22 տղաներ կալանավորված են և շատերի նկատմամբ արդեն մեղադրանք է առաջադրված։
«Սա այս իշխանության դեմքն է։Աթոռն ու իշխանությունը պահելու, բռնապետություն ստեղծելու փորձն է՝ առանց հասկանալու, որ այդ մարդիկ դուրս են եկել պետական արժանապատվությունը պաշտպանելու և նրանք չեն ընկճվելու»
Պատգամավորը խոսքն ուղղեց նաև ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին՝ հիշեցնելով երթերից մեկի ժամանակ շարժման անդամներին ու քաղաքացիներին տված խոստման մասին, որը չի պահվել․
«Դուք պետական պաշտոնյա եք, պետք է ծառայեք պետոթյանը, այլ ոչ թե մեկ անձի։ Անել այնպիսի բռնություններ, որի ականատեսը եղանք 2-3 օր առաջ , մեղմ ասած՝ պատիվ չի բերում տղամարդուն։ Տպավորություն ունեմ, որ այդ մարդը չի տիրապետում ոստիկանության ամբողջ համակարգին և իր փոխարեն որոշումներ են կայացնում ուրիշները։ Այդքանից հետո,եթե շարունակում է պաշտոնին մնալ, ապա եռակի, քառակի խայտառակություն է տղամարդու համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին