Տնտեսություն 15:53 02/06/2022 Հայաստան

Բաբկեն Պիպոյան. Մարդիկ սեփական մաշկի վրա զգում են ոչ թե տնտեսական ակտիվությունը, այլ գնաճը

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Ապրանքերի, ծառայությունների գների թռիչքային աճը մտահոգում է քաղաքացիներին։ Նրանցից շատերն ամեն անգամ խանութում վճարում կատարելիս հանկարծակիի են գալիս գնումների ընդհանուր գումարի չափից։

Անցած ամիսներին զգալիորեն թանկացել են մեծ սպառում ունեցող պարենային մթերքները։ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն քաղաքացիներից ահազանգեր, նամակներ է ստանում գնաճի ու դրա հետևանքով առաջացած խնդիրների մասին։

Գնաճի պատճառների ու հետևանքերի, կառավարության անելիքների, սպառողների՝ իրավիճակին համակերպվելու հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է ՀԿ հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ։

Բաբկեն Պիպոյան-Ամեն օրվա ռեժիմով  մարդիկ իրենց մաշկի վրա զգում են թանկացումները։ Իհարկե, էկոնոմիկայի նախարարը կարծում է, որ մարդիկ իրենց մաշկի վրա զգում են տնտեսական ակտիվությունը, այնինչ իրականում զգում են գնաճը։ Սրա մասին միայն մեր կազմակերպության ստացած ահազանգերն ու դիմումները չեն, որ փաստում են։ Մենք ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշ, որը թվացյալ ավելի բարձր է, քան գնաճը։ Ինչո՞ւ թվացյալ, քանի որ մենք գնաճը հաշվելիս ներառում ենք նաև այն ապրանքների գները, որոնք մարդն ամեն օր չի օգտագործում։ Ամեն օր օգտագործվող որոշ  ապրանքախմբերի գնաճն անգամ տնտեսական ակտիվության ցուցանիշն է գերազանցում։ Բանջարեղենը 40 տոկոսով թանկացել է, այս մթերքն այն ապրանք է, որ ցանկալի է մարդն ամեն օր օգտագործի։ Կաթնամաթերքի,  հացամթերքի ապրանքախմբերում երկնիշ աճ է գրանցվել, որը կրկին գերազանցում է ակտիվության ցուցանիշը՝ 9.4 տոկոսը։ 

Այլ հարց է, թե որքանով է տնտեսական ակտիվության ցուցանիշն ազդել մարդկանց կյանքի որակի վրա։ Քաղծառայողների,  հանրային ծառայողների աշխատավարձն առնվազն 10 տոկոսով չի ավելացել, այստեղ աշխատավարձերի բարձրացում ընդհանրապես տեղի չի ունեցել։
Աշխատավարձի մինչև 10 տոկոս բարձրացում չի եղել նաև մասնավոր հատվածում։ Այստեղից հետևություն, եթե նույնիսկ կան մարդիկ, որոնց աշխատավարձը, եկամուտը 10 տոկոսի չափով ավելացել է, միևնույն է, այդքանով հանդերձ,  միջին հաշվով քաղաքացու եկամուտներն ավելի քիչ են աճել, քան գնաճն է։ Սա էլ իր հերթին ապացուցում է, որ տեղի է ունեցել կյանքի որակի վատացում, և մարդիկ սեփական մաշկի վրա զգում են ոչ թե տնտեսական ակտիվությունը, ինչպես նշում է Վահան Քերոբյանը, այլ գնաճը։

Panorama.am-Ապրանքների թանկացումը շատերը, այդ թվում տնտեսվարողներն ու ծառայություններ մատուցողները, պայմանավորեցին դրամի արժեզրկմամբ։ Հիմա դոլարն էժանացել է, սակայն գների իջեցում տեղի չի ունենում։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ։

Բաբկեն Պիպոյան-Գնաճի ժամանակ պատկան կառույցները ոչ թե պատճառահետևանքային իրական կապն էին ուսումնասիրում, այլ փորձում էին պատճառներ գտնել՝ հիմնավորելու գների բարձրացումը։ Ես գնաճը չեմ պայմանավորում բացառապես դրամի արժևորման կամ արժեզրկման հետ։ Այո, դա այս կամ այն կերպ ազդեցություն ունի գների վրա, բայց պետք չէ այն կապել մեկ կոմպոնենտի հետ։ Հիմա պետք է այս հարցի մասին մեկնաբանություններ տան այն մարդիկ, որ գների աճը պայմանավորում էին միայն դոլարի թանկացմամբ։

Ես համարում եմ, որ գների աճը նաև պատկան մարմինների քաղաքականության, վերահսկողության  բացակայության, ինչպես նաև մի շարք այլ օբյեկտիվ գործոնների հետևանք է։ Գնաճին նպաստող սուբյեկտիվ գործոնները պետական մարմինների աշխատանքի բացակայության հետևանք  են։ Մի պահ պատկերացնենք, ինչ կլիներ, եթե ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում Ռուսաստանը չվարեր ագրարային քաղաքականություն ու չսահմանփակեր հացահատիկի արտահանումը։ Կլիներ մեծ պահանջարկ, դրան կհետևեր հացահատիկի դիֆիցիտ ու գների շատ կտրուկ աճ։ Այս սահմանփակումը մտցվեց նաև շուկան կարգավորելու համար։

Իսկ մենք ունենք մի իրավիճակ, երբ էկոնոմիկայի նախարարը, որը նաև գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն է, հայտարարում է՝ դրսում ապրանքը թանկ է, դրա համար Հայաստանում էլ է թանկ։ Եթե  նման բան ասեր պարզապես էկոնոմիկայի նախարարը, խնդիր չէր լինի, բայց  եթե նման բան ասում է մի մարդ, որը նաև ագրարային քաղաքականության պատասխանատուն է, վկայում է այն մասին, որ մարդը գործունեություն է ծավալում մի ոլորտում, որից անտեղյակ է։  Ագրարային քաղաքականություն վարելը հենց այն բանի համար է, որ  մենք ունենանք գների կարգավորում։ Ավելին ասեմ, այնպես չէ, որ գյուղատնտեսական ապրանքների թանկ  լինելու շնորհիվ գյուղացու եկամուտներն աճել են, գյուղմթերքի ինքնարժեքն է ավելացել։

Panorama.am-Ձեր հիմնադրած ՀԿ-ն ակտիվ շփվում է սպառողների հետ, շոշափում նրանց տրամադրությունները։ Ինչո՞ւ գների աճը չի բերում բողոքի գործողությունների։

Բաբկեն Պիպոյան-Բարդ հարց եք տալիս։ Բայց այս պահին տեղի են ունենում քաղաքական գործընթացներ, պետության առջև կան այլ մարտահրավերներ, օրակարգային այնպիսի հարցեր, որոնք ավելի կարևոր են, քան ամենօրյա սպառողական հոգսերը։

Այս իրավիճակում սոցիալական խնդիրների հիմքով բողոքի ակցիաների կազմակերպումը  դժվար է, փոխկապակցվելու է այս կամ այն քաղաքական օրակարգի հետ, ակտիվ քաղաքացիներն այս կամ այն կերպ արտահայտում են իրենց բողոքը։

Իսկ թե ինչու քաղաքական պայքարի օրակարգում սոցիալական այդ հարցերը չեն ընդգրկվում, հարցը պետք է ուղղել այն մարդկանց, որոնք փողոցում են։

Մի բան հստակ է, գնաճի հետևանքով մարդիկ հրաժարվում են ինչ-որ բանից, դա կլինի տավարի միսը, հանգստի մեկնելը կամ մեկ այլ բան, որն  էլ իր հերթին կարող է առաջ բերել այլ հետևանքներ, ինչպիսիք են օրինակ թերսնում, առողջական խնդիրների առաջացում և այլն։

Panorama.am –Ստեղծված իրավիճակում ո՞րը պետք է լինի պետական մարմինների անելիքը՝ գնաճի ազդեցությունը մեղմելու համար։

Բաբկեն Պիպոյան –Պետական մարմինները պետք է երկար ու պրոֆեսիոնալ աշխատեն։ Միայն շատ աշխատելը բավարար չէ, պետք է արհեստավարժ լինեն։ Միայն արհեստավարժ լինելն էլ բավարար չէ, քանի որ աշխատանքի ծավալն ահռելի է։ Մինչդեռ պետական մարմիններն աշխատում են կարճ  ու ոչ պրոֆեսիոնալ։

Շատերն ասում են, դե ովքեր գիտեն, թող ասեն, խոհուրդ տան՝ ինչ անեն։ Ես կարող եմ նման բան ասողներին մի օրինակ բերել, շախմատիստին կարող ես մեկ-երկու  քայլ խորհուրդ տալ, սակայն ամեն քայլը չի կարելի խորհուրդ տալ, և երրորդ սխալ քայլի  պատճառով ամեն ինչ կփչացնի։

Այս ամենի արդյունքում գնաճը պահպանվելու է, տեսեք,  պետությունն իրականացնում է որոշակի գործառույթներ, այդ թվում վերաֆինանսավորման տոկոսադրույքի  փոփոխություն, որի նպատակը նաև պահանջարկի մեծացումն է։

Սակայն Հայաստան Ռուսաստանից եկավ վճարունակ մոտ 100 հազար մարդ, արդյունքում պահանջարկն ապրանքների ու ծառայությունների նկատմամբ ավելացավ, հիմա էլ է շարունակում ավելանալ։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունը, որը պետք է զսպեր գնաճը, ըստ էության մասնակիորեն դառնում է անարդյունավետ, և պետք է մտածել այլ գործիքների ակտիվ կիրառման մասին։

Նշեմ, որ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճն էլ նաև դրա արդյունք է, ինչքան էլ ԱԺ ամբիոնից հայտարարեն, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի շնորհիվ է։

Panorama.am-Շնորհակալ եմ։
 

 


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Նիկոլի մեղավոր անմեղները
Մեռավ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնելով իր «գործընկերներից»։ Թե բա՝ «իրենց կատարած աշխատանքի համար»։ Այդքան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային...
Աղբյուր` Panorama.am
08:44
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք և դրամական միջոցներ ունի Քննչական կոմիտեի ղեկավարի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ը գրել էր, որ համաձայն իր աղբյուրներից ստացված տեղեկության՝ քաղաքական իշխանությունը...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ով կփոխարինի Նարեկ Զեյնալյանին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նարեկ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո թափուր է մնալու նաև նրա զբաղեցրած ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
23:04
Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների...
Աղբյուր` Panorama.am
22:44
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել այն պետությունների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել իր դեմ. Պուտին
Այսօր հրապարակված տեսաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող...
Աղբյուր` Panorama.am
22:19
Անկախության հռչակագիրն անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ»
ՀՀ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանի ամերիկյան համալսարանում քննարկեցինք Հայաստանի անվտանգության մարտահրավերները. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է «Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Wine & Talk»  միջոցառումը,...
Աղբյուր` Panorama.am
21:50
Պարզվել է «BMW»-ի և շոգեքարշի բախման հետևանքով մահացած վարորդի ինքնությունը
 Նոյեմբերի 21-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Արտաշար...
Աղբյուր` Panorama.am
21:36
Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել, ասելով, թե ուկրաինական հակամարտությունն ձեռք է բերել գլոբալ բնույթի տարրեր
Վլադիմիր Պուտինը հայտարարություն է արել հատուկ գործողության գոտում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ուղերձը հրապարակել է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Քննիչները առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը
Նախաձեռնվել է քրեական վարույթ` Քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ). արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը...
Աղբյուր` Panorama.am
20:52
Աշխարհի ամենաբարձրահասակ կինը թրքուհի է, իսկ ամենացածրահասակը՝ հնդկուհի
Գինեսի ռեկորդի միջազգային օվա կապակցությամբ միմյանց են հանդիպել աշխարհի ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ կանայք։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:40
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Աբաս Արաքչիի հետ: X-ի իր էջում Միրզոյանը գրել է, որ անդրադարձ է...
Աղբյուր` Panorama.am
20:26
Իվանիշվիլին վարչապետի թեկնածու է ներկայացրել Իրակլի Կոբախիձեին
«Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին վարչապետի պաշտոնում կրկին ներկայացրել է գործող վարչապետ Իրակլի Կոբախիձեի...
Աղբյուր` Panorama.am
20:12
Մատվիենկոն վերընտրվել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ
ԱՊՀ երկրների Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհրդի անդամները կրկին խորհրդի նախագահ են ընտրել Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա...
Աղբյուր` Panorama.am
19:59
Իսրայելը մեկ օրվա ընթացքում հարվածների չորրորդ ալիքն է սկսել Բեյրութի ուղղությամբ
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հինգշաբթի օրը սկսել են հարվածների չորրորդ ալիքը Բեյրութի հարավային արվարձաններին։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}