Շարունակելու ենք պայքարը,մեր առջև դրված խնդիրը սպասում է իր լուծմանը․ Գեղամ Նազարյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի ճեպազրույցում պատասխանելով լրագրողների հարցերին անդրադարձավ ընդդիմության կողմից հունիսի 3-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստին։ Նրա խոսքով՝ իշխող վարչակազմն արդեն հայտարարում է, որ չի մասնակցելու նիստին։
«Իրենք խուսափում են Արցախի մասին տեսակետ հայտնել։ Մենք սա կարձանագրենք, որից հետո կշարունակենք պայքարը» ,- ասաց Նազարյանը։ Իսկ,թե ինչպես են շարունակելու պայքարը,արդյո՞ք փոփոխություններ մարտավարական հնարքներում կլինեն, թե ոչ Նազարյանն ասաց, որ չգիտի։
«Կարևորը շարունակելու ենք պայքարը,որովհետև այն խնդիրը, որը դրված է մեր առջև սպասում է իր լուծմանը։ Անկախ նրանից,թե նիստը որ օրը կլիներ, մենք սպասում ենք արձանագրմմանը, որ այս վարչախումբը Արցախի հարցում ունի պաշտոնապես այս դիրքորոշումը»։
Արձագանքելով Արայիկ Հարությունյանի ԱԺ-ում ընդդիմության պայքարի մասին արված այն հայտարարությանը, թե ընդդիմությունը թույլ է և չի կարող շեղել իշխանությանն իրենց ծրագրերից, Նազարյանն ասաց․
«Իսկ չի ասել,թե որ ծրագրերից։ Տավուշի մարզի տարածքներն Ադրբեջանին հանձնելո՞ւ նպատակներից, թե Արարատի մարզի տարածքները հանձնելուց։ Հայաստանի դպրոցների պատերին Էրդողանի, Ալիևի և Աթաթուրքի նկարները դնելով, նման գիտափորձ արեցին Սևան քաղաքի դպրոցում։ Դա հենց այնպես դպրոցի նախաձեռնությւոնը չէր, այլ պետական քաղաքականություն էր։ Այսինքն՝ եթե Սևանում արեցին հաջող անցով, դպրոցը հաջորդ օրը շարունակեց բնականոն ընթացքը, ուսուցիչներն ու տնօրենը չպատժվեց, ապա իրենց պլանը դա էր։ Արայիկ Հարությունյանին հարցրեք, դա՞ էր ձեր ծրագիրը»։
Նազարյանի խոսքով՝ առհասարակ պետք է հասկանալ, թե որն է այս իշխանությունների ծրագիրը,այդ թվում ՝ մարզերում։
«Օրիանկ՝ Արարատյան դաշտի գյուղացին պետք է հասկանա, որ այս մարդկանց ծրագրերում մտնում է , որ իրենք պետք է խաղող, լոլիկ, ծիրան, դեղձ չաճեցնեն, որովհետև դա ներկրելու են Հայաստան թուրքերն ու վաճառեն իրենց ցանկալի գնով։ Իսկ Արարատյան դաշտը պետք է կիսաանապատ ու անապատ դառնա, որովհետ թուրքներն ու ադրբեջանցիներն ասում են՝ չպետք է ունենաք Արարատյան դաշտի նման դաշտ կամ Ջերմուկի նման առաղջարան, այն պետք է լինի հանքավայր։ Իշխանությունները դա են ուզում մեզ ասել»,- ասաց պատգամավորը։
Նրա համոզմամբ՝ բոլոր խնդիրների լուծման բանալին Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է․
«Մենք հո չենք սևեռվել Նիկոլի վրա։ Նիկոլը չլիներ, Ալենը կամ Պողոս Գալստյանը լիներ, եթե ինքը տարած լիներ պարտության և պատերազմի իր հրաժարականն էինք պահանջելու»։
Գեղամ Նազարյանն ասում է, որ այս ամենը պարզ բանաձև է, որն անընդհատ բացատրում են մարդկանց։
«Մենք պետք է մարդկանց բացատրենք, որ Ալեն Սիմոնյանը, երբ Բալի է գնում անհասկանալի նպատակներով, դա իրենց գրպանի ծախսերից է։ Երբ Ալեն Սիմոնյանը 90 000 դոլարանոց ավտոմեքենա է գնում, դա մարդկանց գրպանից է»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի