Լեհաստանը դադարեցնում է ուկրաինացի փախստականներին նպաստների տրամադրումը` «կամ- կամ»
Լեհաստանի իշխանությունները կվերացնեն ուկրաինացի փախստականների մեծ մասի օրապահիկը: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է Rzeczpospolita-ն՝ վկայակոչելով ՆԳՆ ղեկավարի տեղակալի և փախստականների հարցերով կառավարության ներկայացուցիչ Պավել Շեֆերնակերի հայտարարությունը։
Ըստ թերթի՝ նոր կանոններն ուժի մեջ կմտնեն հուլիսի 1-ից։ Լեհաստանը կշարունակի նպաստներ տրամադրել կարիքավորներին՝ հաշմանդամներին, ինչպես նաև հղիներին ու բազմազավակ կանանց։
Շեֆերնակերի խոսքերով՝ այս կերպ իշխանությունները մտադիր են խթանել փախստականներին աշխատելու և ինքնուրույն ապահովելու իրենց կարիքները։
«Այս որոշումն ինչ-որ չափով ցույց է տալիս, որ աջակցությունը մոտենում է ավարտին, ժամանակն է վերադառնալ Ուկրաինա», - մեջբերում է Rzeczpospolita-ն լեհ պրոֆեսոր Պյոտր Դլուգոշի խոսքերը։
Ավելի վաղ Sputnik-ռադիոն հայտնել էր, որ Լեհաստանին անհրաժեշտ է միլիարդավոր դոլարների օգնություն՝ Ուկրաինայից փախստականներին պահելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Վարշավայում խորհրդային զինվորների հուշահամալիրում հարձակվել են Լեհաստանում ՌԴ դեսպանի վրա
- Լեհաստանն Ուկրաինային մատակարարել է 1,6 միլիարդ դոլարի սպառազինություն
- Ռումինիան ավելի քան 10 միլիոն եվրո է ծախսել Ուկրաինայից փախստականներ ընդունելու համար
- Հայաստան-Լեհաստան հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան