Ծառայությունն ավարտելուց հետո սպային կհատկացվի սեփականության իրավունքով բնակարան
«Նախագծով նախատեսվում է ռազմաուսումնական հաստատություն ավարտած և պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողի համար սահմանել բնակարանային ապահովման նոր տեսակ՝ անհատույց օգտագործման և անհատուց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունք»,-գործադիրի նիստում հայտնեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ զեկուցելով ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախարարը տեղեկացրեց, որ նախատեսվում է 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին ուսումնառությունն ավարտելուց հետո անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարանների հատկացում իրականացնել, իսկ 20 տարվա զինվորական ծառայության ժամկետը լրանալու, ինչպես նաև մինչև պայմանագրի ժամկետը լրանալն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում այդ բնակարանը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել զինծառայողին:
Սուրեն Պապիկյանի խոսքով՝ պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհվելու, մահանալու դեպքում զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանը սեփականության իրավունքով տրամադրվելու է նրա ընտանիքի անդամներին:
Նիկոլ Փաշինյանն էլ պարզաբանեց, որ մինչև սեփականացնելը զինծառայողը կարող է հատկացված բնակարանում բնակվել, վարձակալության տալ, բայց չի կարող օտարել:
Հարակից հրապարակումներ`
- Պետք չի կառավարության հետ հարաբերությունները փչացնել ընդհանրապես. Փաշինյանը սպառնաց տնտեսվարողներին
- Խնդրում եմ՝ որևէ մեկը չմտածի, որ ուզում եմ որևէ մեկի կյանքը բարդացնել. Փաշինյան
- Հայկական կողմը որևէ պետության պարտավոր չէ տրամադրել ախտածինների նմուշներ
- Նախորդ տարվա մակարդակից 20 սմ ցածր գտնվող Սևանա լճից կառավարությունն այսօր կորոշի ևս 170 մլն մ³ ջուր բաց թողնել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան