ԿԲ. Ուժը կորցրած է ճանաչվել «ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆ» վարկային կազմակերպության լիցենզիան
Կենտրոնական բանկի խորհրդի 2022 թվականի մայիսի 31–ի թիվ 37 ԾՕՀ-Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆ» ՈՒՎԿ ՍՊԸ վարկային կազմակերպության լիցենզիան:
ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից մանրամասնում են, որ այս որոշման համար հիմք են հանդիսացել Ընկերության կողմից թույլ տրված՝ վարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումները:
Ընկերությանը վարկային կազմակերպության գործունեության լիցենզիա տրամադրվել էր ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 28.03.2006թ. թիվ 827Ա որոշմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում