Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադան կանցկացվի հուլիսի 10-18-ը Երևանում
Հայաստանի Հանրապետությունում կայանալիք Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում քննարկվել է նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների ընթացքը:
Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ քննարկմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության և ոստիկանության, ինչպես նաև հանձնաժողովի կազմում ընդգրկված ԿԳՄՍ նախարարության և Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչները, «2022 թվականին Հայաստանում կայանալիք կենսաբանության միջազգային օլիմպիադա» ծրագրի ղեկավար Գայանե Ղուկասյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ օլիմպիադային ակնկալվում է 70 երկրի պատվիրակությունների մասնակցություն` յուրաքանչյուր երկրից 4-ական աշակերտ՝ իրենց ուղեկցողներով:
Քննարկվել են օլիմպիադայի ընթացքում հակահամաճարակային միջոցառումների իրականացման, լուսաբանման, մշակութային միջոցառումների կազմակերպման և արարողակարգին առնչվող հարցեր:
Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադան անցկացվելու է 2022 թվականի հուլիսի 10-18-ը Երևանում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան