«Հրապարակ». Ֆիդուսի թաղամասում շինարարություններ են ընթանում. այն լինելու է քաղաքի ամենաթանկ թաղամասը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ֆիրդուսի շուկայի տարածքում այս օրերին թափով ընթանում է «Ֆիրդուսի թաղամասի» շինարարությունը։ Այս պահին ընթանում են հողային աշխատանքներ՝ շենքերի հիմքերն են փորում։ Կառուցապատումը նախատեսված է ավարտին հասցնել 2024 -ին։ Ասացին, որ արդեն նոր թաղամասում բնակարաններ և բիզնես նշանակության տարածքներ ձեռք բերելու համար հետաքրքրվողներ կան։
Պարզվում է՝ սա լինելու է ամենաթանկ թաղամասերից մեկը, որտեղ 1 քմ-ի գինն սկսվելու է 3.5-4 հազար դոլարից, գրասենյակային տարածքներինը՝ 10-12 հազար դոլարից։ Մնում է, որ մայրաքաղաքի սրտումանճոռնի ու անճաշակ բարձրահարկեր չկառուցեն, այլ քաղաքային հարմարավետ միջավայր ստեղծեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում