560 հազար թոշակառուից 390 հազարն արդեն իսկ բանկային քարտերով են ստանում իրենց թոշակները.Նարեկ Մկրտչյան
«Արդեն երեք բանկ՝«Արդշինբանկը», «ՎՏԲ-Հայաստան բանկը» և «Հայբիզնեսբանկը» միացել են ծրագրին, ըստ որի՝ կենսաթոշակային քարտերով անկանխիկ գնումների դեպքում քաղաքացիները հետվճար կստանան»,-կառավարության նիստում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ խոսելով Հայաստանում անկանխիկ վճարման անցնելու թեմայի քննարկման ժամանակ:
Նրա խոսքով՝ շուրջ 560 հազար թոշակառուից 390 հազարն արդեն իսկ բանկային քարտերով են ստանում իրենց թոշակները, իսկ 80 հազար նպաստառուներից բանկային քարտերով աջակցությունը ստանում է1000-ը:
Կառավարության որոշմամբ՝ հուլիսի 1-ից ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ տեղադրված համակարգերով թոշակառուներև և նպաստառուները կկատարեն գնումներ և վճարումներ, հաջորդ ամիս կստանան 10 % հետվճար՝ նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագումարից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան