Խնդրում եմ՝ որևէ մեկը չմտածի, որ ուզում եմ որևէ մեկի կյանքը բարդացնել. Փաշինյան
«Մեր նպատակադրումն ու պլանավորում այն է, որ 2022 թ հուլիսի 1-ից այլևս բնակարանների և ավտոմեքենաների առքուվաճառք կանխիկ դրամով հնարավոր չի լինելու իրականացնել»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ կանխիկի շրջանառության կրճատումը կառավարության բարեփոխումների կարևորագույն ուղղություններից մեկն է:
Փաշինյանը հայտնեց, որ հուլիսի 1-ից այդ բոլոր գործարքները պետք է լինեն անկանխիկ և այն պետք է ապահովվի ենթաօրենսդրական ակտերով:
«Այդ ենթաօրենսդրական ակտերում այսպիսի դրույթ է լինելու, որ հանկարծ եթե որևէ պարագայում տեղի կունենա կանխիկով գործարք և չի արձանագրվի անկանխիկ փոխանցումը այն կարող է հետագայում գործարքն առոչինչ ճանաչելու հիմք դառնալ»,-ասաց Փաշինյանը և հավելեց.«Խնդրում եմ որևէ մեկը չմտածի, որ ուզում եմ որևէ մեկի կյանքը բարդացնել, ընդհակառակը՝ մենք ուզում ենք մարդկանց կյանքը պարզեցնել և սրա հետ մենք ունենք լրջագույն հարակից էֆեկտներ՝ սկսած ֆիսկալ էֆեկտներից վերջացրած հակակառուպցիան էֆեկտներով:
Հարակից հրապարակումներ`
- Հայկական կողմը որևէ պետության պարտավոր չէ տրամադրել ախտածինների նմուշներ
- Նախորդ տարվա մակարդակից 20 սմ ցածր գտնվող Սևանա լճից կառավարությունն այսօր կորոշի ևս 170 մլն մ³ ջուր բաց թողնել
- Կառավարությունն առաջարկում է «կուլ տալ» ևս 8 համայնք՝ հասցնելով 71-ի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան