ՊԵԿ. Հունվար-մայիսին հարկային եկամուտների և պետական տուրքի հավաքագրման ցուցանիշը գերակատարվել է 23.2%-ով
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի հունվար-մայիս ամիսների համար նախանշվել էր (պլանավորվել էր) հավաքագրման ենթակա 714.9 մլրդ դրամի հարկային եկամուտներ և պետական տուրք:
Ընթացիկ տարվա 5 ամիսներին փաստացի հավաքագրվել է 761.8 մլրդ դրամ, ինչը գերազանցում է նախանշված ցուցանիշը 46.9 մլրդ դրամով (6.6%-ով), իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` 143.4 մլրդ դրամով կամ 23.2%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան