Պենտագոնը խոստացել է Ուկրաինային փոխանցել ուղղաթիռներ և HIMARS հրթիռային համակարգեր
Ուկրաինային ԱՄՆ ռազմական օգնության հաջորդ փաթեթը ներառում է, մասնավորապես, չորս Մի-17 ուղղաթիռ և չորս HIMARS բարձր շարժունակությամբ հրետանային հրթիռային համակարգեր: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, հայտնել են Պենտագոնի մամուլի ծառայությունից։
Բացի այդ, փաթեթը ներառում է 1000 Javelin հակատանկային համակարգ, 6000 այլ հակատանկային զինատեսակներ, 15000 155 մմ տրամաչափի հրանոթներ, 15 բանակային մարտական մեքենաներ, տարբեր ռադարներ և պահեստամասեր։
Պենտագոնի մամուլի հաղորդագրության մեջ MLRS-ի թիվը չի նշվում, սակայն հետո գերատեսչության փոխղեկավար Քոլին Քալն լրագրողներին ասել է, որ խոսքը չորս համակարգի մասին է։ Նա հավելել է, որ ուկրաինացի զինվորականներին այդ համակարգերի օգտագործման ուսուցման համար կպահանջվի երեք շաբաթ:
Հարակից հրապարակումներ`
- Բայդեն․ ԱՄՆ-ը Ուկրաինային ավելի ժամանակակից հրթիռային համակարգեր կմատակարարի
- ԱՄՆ-ը մտադիր է հաջորդ շաբաթ հայտարարել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթի մասին
- Բայդենը օրենք է ստորագրել Ուկրաինային 40 մլրդ դոլարի օգնություն տրամադրելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան