Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. Ռաֆիկ Հարությունյանը՝ չեմպիոն
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվում է Եվրոպայի ծանրամարտի առաջնություն։ Նախօրեին Հայաստանն երկու ներկայացուցիչ ուներ։ 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 354 կգ արդյունքով հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։
Պոկում վարժությունում ծանրամարտիկը 160 կգ արդյունքով արծաթե մեդալ է նվաճել, հրումում 194 կգ արյդունքով՝ ոսկե մեդալ, երկամարտի արդյունքով՝ ոսկե մեդալ։
Կարեն Մարգարյանը զբաղեցրել է 4-րդ տեղը։
Հիշեցնենք, որ Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց համաքականում ընդգրկված են՝ Ռաֆիկ Հարությունյան /Գյումրի/, Կարեն Մարգարյան /էջմիածին, երկուսն էլ՝ 81 կգ /, Անդրանիկ Կարապետյան, Վարդան Մանուկյան / երկուսն էլ՝ Էջմիածին , 89 կգ /, Արա Աղանյան /Գյումրի/, Դավիթ Հովհաննիսյան /Էջմիածին, երկուսն էլ՝ 96 կգ/, Սամվել Գասպարյան /Գյումրի, 102 կգ/, Արսեն Մարտիրոսյան /Էջմիածին,109 կգ/, Վարազդատ Լալայան, Գոռ Մինասյան /երկուսն էլ՝ Գյումրի, + 109 կգ/:
Կանանց հավաքականում ընդգրկված են՝ Իզաբելա Յայլյան / Երևան, 55 կգ/, Տաթև Հակոբյան /Երևան, 76 կգ/, Հռիփսիմե Խորշուդյան /Քասախ, 87 կգ/: Իզաբելլա Յալյանը երկամարտի 197 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին