«Փաստ». Իրավապահների հետ շրջող հատուկ նկարահանողները «առանձնահատուկ» շոուները նկարահանում են, որ Փաշինյանի «հոգին փառավորվի»
«Փաստ» թերթը գրում է.
«Դիմադրության շարժման անհնազանդության ակցիաների ժամանակ աչքի է զարնում «բերետավորների» առանձնահատուկ «վերաբերմունքը» Լևոն Քոչարյանի նկատմամբ՝ պարբերաբար նրան բերման ենթարկելու տեսքով: Իսկ երկուշաբթի կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ընդհանրապես 10-15 հոգով ակնհայտ դիտավորությամբ բռնություն էին կիրառում նրա նկատմամբ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենը պատահական չէ, այլ Լևոն Քոչարյանի նկատմամբ «ուշադիր» լինելու և ամենաչնչին առիթն օգտագործելով՝ նրան բերման ենթարկելու հստակ հանձնարարության հետևանք:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունները հաշվարկել են, որ, ինչպես մեր հասարակության որոշակի հատված, ոստիկանների մեջ էլ քիչ չեն այնպիսիք, որոնք կիրթ, գրագետ, կայացած մարդկանցից խորշում են, ուստի բերման ենթարկելիս հաստատ բռնի ուժ կկիրառեն:
Ի դեպ, ուշագրավ է, որ իրավապահների հետ շրջում են հատուկ նկարահանողներ, որոնք որևէ կապ չունեն ԶԼՄ-ների հետ (մեծամասամբ՝ նաև ոստիկանության հետ), որպեսզի հատկապես նման «առանձնահատուկ» շոուների պարագայում նկարահանեն այդ կադրերը: Ըստ երևույթին, նրա համար, որ Նիկոլ Փաշինյանի «հոգին փառավորվի»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան