Ֆրանսիայում հունիսի 2-ին դիվանագետների գործադուլ տեղի կունենա
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության աշխատակիցները երկար տարիների կտրվածքով առաջին անգամ, հինգշաբթի օրը գործադուլ կանցկացնեն։ Դրանով նախատեսվում է ցույց տալ արտաքին քաղաքականության գերատեսչության աշխատակիցների անհամաձայնությունը իշխանությունների կողմից նախատեսվող կազմակերպչական բարեփոխումների հետ, որոնք արմատապես փոխում են դիվանագիտական կորպուսի կազմակերպման սկզբունքները։ Այդ մասին լուրը հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Գործադուլի որոշումը կայացրել են յոթ արհմիություններ, որոնք միավորում են ֆրանսիացի դիվանագետներին։ Կադրային համակարգը, որը գործում էր մինչ այժմ, ենթադրում էր պրոֆեսիոնալ դիվանագետների նշանակում դեսպանատներում և ԱԳՆ կենտրոնական գրասենյակների բոլոր պաշտոններում։
Այժմ խորհրդականներն ու բանագնացները կկորցնեն առանձին մասնագիտական կարգավիճակը և կմիացվեն «պետական ադմինիստրատորների» միսնական խմբին, որի մեջ մտնում են պրեֆեկտները և ֆինանսների տեսուչները։ Սա նշանակում է, որ այսուհետ բարձր դիվանագիտական պաշտոններում կարող են նշանակվել կառավարման այլ ոլորտների պաշտոնյաներ, այլ ոչ թե դիվանագիտական ծառայության մասնագետներ, ովքեր անցել են կարիերայի սանդղակի բոլոր աստիճանները։
«Սա հարցեր է առաջացնում մասնագիտական կարիերայի շարունակության, մեր առաքելության իմաստի և իշխանությունների հետ հարաբերությունների վերաբերյալ»,-ասում են գործադուլի կազմակերպիչները, և հավելում. «Դիվանագիտի մասնագիտությունն աստիճանաբար վերանում է: Վերջին 30 տարիների ընթացքում արտաքին կապերի գերատեսչության բոլոր կատեգորիաների աշխատակիցները կրճատվել են կիսով չափ: Նման միջամտությունները կհանգեցնեն դիվանագիտական մեխանիզմի ապամոնտաժմանը»։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայում նախընտրական հարցումը ցույց է տվել, որ Մակրոնի առավելությունը Լե Պենի նկատմամբ 1% է
- Ֆրանսիայում կայանալիք «Երազ» փառատոնում կներկայացվի հայկական մշակույթն ու արվեստը
- Ֆրանսիայում առանց վարորդի ավտոբուսը կերթևեկի հանրային օգտագործման ճանապարհներով