Առողջություն 16:52 02/06/2022 Հայաստան

44-օրյա պատերազմի հետևանքով 136 մարդ զրկվել է ոտքերից ու ձեռքերից, նրանցից 15-ը՝ և ոտքերից, և ձեռքերից

Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվածների, անհետ կորածների, գերեվարվածների վերաբերյալ իրավապահ մարմնի, պաշտոնյաների հրապարակած թվերը շատերը կասկածելի են համարում։  Պատերազմի ավարտից մեկ ու կես տարի անց դեռ հրապարակված չեն զոհվածների անուն-ազգանունները, զոհվելու հանգամանքները։

Վերջերս էլ հայտնի դարձավ, որ պատերազմում զոհվածներին ԱՆ-ն ներկայացրել է որպես կորոնավիրուսի հետևանքով մահացածներ։

Մինչ օրս չի հրապարակվել պաշտոնական տեղեկատվություն պատերազմի հետևանքով վիրավորվածների թվի, վիրավորվելու հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ու կամավորների վերաբերյալ։

Panorama.am-ը գրավոր հարցում է ուղղել երեք գերատեսչությունների՝ առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, պաշտպանության նախարարություններին։ ԱՆ-ից ասացին՝ իրենք նման տվյալների չեն տիրապետում։ ՊՆ-ից հարցմանը դեռ չեն արձագանքել։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Panorama.am-ն այսօր ստացել է հարցերի պատասխանները։

Panorama.am- Ղարաբաղյան երրորդ (44-օրյա) պատերազմի հետևանքով քանի՞ զինծառայող ու քաղաքացիական անձ (կամավոր) է ձեռք բերել հաշմանդամություն։ Քանի՞սն է այդ պատճառով զորացրվել։
ԱՍՀՆ- 2022 թվականի մայիսի 27-ի դրությամբ՝ հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման «Փյունիկ» տեղեկատվական համակարգում հաշվառված է 2020 թվականի պատերազմին մասնակցելու հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած 1353 անձ։

Panorama.am- Նրանցից քանի՞սն ունեն 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի  հաշմանդամություն։ Նրանցից քանի՞սն են զինծառայողները (խնդրում եմ առանձին նշել պայմանագրային ու ժամկետային զինծառայողների թիվը), քանի՞սը՝ քաղաքացիական անձինք։
ԱՍՀՆ- Առաջին խմբի հաշմանդամություն է ձեռք բերել՝ 112, երկրորդ խմբի հաշմանդամություն՝ 311 և երրորդ խմբի հաշմանդամություն՝ 930 անձ։ Հաշմանդամություն ունեցող անձանց` զինծառայող (պայմանագրային, ժամկետային, զորացրված) կամ քաղաքացիական անձ լինելու վերաբերյալ տեղեկատվություն համակարգ չի մուտքագրվում։

Panorama.am- Հաշմանդամություն ձեռք բերած անձանցից քանի՞սն ունեն  ամպուտացված վերջույթներ, քանի՞սն են զինծառայողներ, քանի՞սը՝ քաղաքացիական անձինք: Առավել շատ ո՞ր վերջույթներն են ամպուտացվել՝ վերի՞ն, թե՞ ստորին: Քանի զինծառայող ու քաղաքացիական անձինք կա՞ն, որոնք ունեն երկու և ավելի ամպուտացված վերջույթներ։ Խնդրում եմ մանրամասն նշել, թե քանի՞ զինծառայող, քաղաքացիական անձ ունեն ամպուտացված մեկ, քանի՞սը՝ երկու, քանի՞սը՝ երեք, քանի՞սը՝ չորս ամպուտացված վերջույթներ։
ԱՍՀՆ- Հաշմանդամություն ձեռք բերած անձանցից 136-ն ունի վերին և ստորին վերջույթների անդամահատում։ Նրանցից 35-ն ունի վերին վերջույթների, իսկ 101-ը՝ ստորին վերջույթների անդամահատում։  Վերջույթների անդամահատում ունեցող 136 անձից 15-ն ունի զույգ վերջույթների անդամահատում: 

Panorama.am -Պատերազմի հետևանքով հաշմանդամության ձեռք բերած զինծառայողներից, քաղաքացիական անձանցից քանի՞սն են ունեցել պրոթեզավորման կարիք։  Նրանցից քանի՞սն են պրոթեզավորվել պետական բյուջեի միջոցներով։
ԱՍՀՆ-Հայտնում ենք, որ 2020 թվականի ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած 123 անձ պրոթեզավորման կարիք է ունեցել և, համապատասխանաբար, վերջիններիս տրամադրվել է վերին և ստորին վերջույթների պրոթեզներ։ Պրոթեզավորման գործընթացն իրականացվել է պետության, դոնոր և ԱՍՀՆ կողմից որակավորված կազմակերպությունների համագործակցության միջոցով։ 

Panorama.am-Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած քանի՞ զինծառայող, քաղաքացիական անձ է պրոթեզավորվելու ընթացիկ՝ 2022 թ. ընթացքում։
ԱՍՀՆ-Ներկայումս 2020 թվականի ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած որոշ անձինք գտնվում են վերականգնողական փուլում, և միայն համապատասխան բուժում ստանալուց հետո պարզ կլինի նրանց պրոթեզավորմանն առնչվող հարցը։ 

Panorama.am-Ո՞ր երկրի արտադրության պրոթեզներ է ձեռք բերում պետությունը։  Խնդրում ենք կցել նաև ձեռք բերված պրոթեզների բնութագրերն ու գները:
ԱՍՀՆ- Տեղեկացնում եմ նաև, որ համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման՝ աջակցող միջոցները տրամադրվում են պետական հավաստագրերի հիման վրա։ Պրոթեզները ստանում են այն կազմակերպություններից, որոնք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ունեն կնքված պայմանագրեր։ Նախարարությունը ֆինանսական միջոցներ է տրամադրում կազմակերպությունների կողմից իրականացված ծառայության դիմաց։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}